Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովների նախագահները տվել են պարզաբանումներ: ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ առաջիկա հերթական նիստի օրակարգում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի, Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում դրական եզրակացություն ստացած՝ «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերը (վերջինս՝ փաթեթով) ընդգրկվել են առաջիկա հերթական նիստի օրակարգում: Աժ կանոնակարգ օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ հերթական նիստում, ըստ նախապես հաստատված ժամկետացանկի, կքննարկվի նաև «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել նաև ԱԺ 8-րդ նստաշրջանում շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերին և դրանց քննարկման ժամկետներին: Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ ԱԺ 8-րդ նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին ժամը 11:00-ին:
10:25
10:06
09:44
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47