Գազի սակագնի շուրջ բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գագերին Բաղրամյանը: «Պայմանավորվածությունը դեռևս ինչ-որ կետի չեն հանգել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե տարվա ավարտին ավարտվում է նաև Ռուսաստանի հետ կնքած պայմանագրի ժամկետը, նա արձագանքեց՝ պայմանագրերի ժամկետի ավարտը խնդիր չէ, դրանք այնքան կերկարաձգվեն, մինչև բանակցություններն ավարտվեն:
«Պայմանագիրը ավտոմատ երկարաձգվելու է, այնպես չէ, որ հունվարին գազ չենք ունենա»,- ասաց նա:
Հարցին, թե հունվարից հետո գազի գինը կպահպանվի՞, թե կթանկանա, նախարարը պատասխանեց․ «Այո՛, կպահպանվի: Քանի դեռ բանակցություններն ավարտված չլինեն, գինը պահպանվելու է»: Հետո նա նորից ընդգծեց՝ հունվարին բացառվում է գազի սակագնի բարձրացում:
Իսկ հարցին, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում գազի սակագնի հետ կապված պայմանավորվածություններ եղել են, նա պատասխանեց․«Զրույց եղել է, բայց մանրամասները չեմ նշում»: Ըստ նախարարի՝ զրուցը եղել է ՀՀ վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Նրա խոսքով՝ ինքը չգիտի, թե ինչ են խոսել:
«Ցանկացած պահի, երբ գան սակագնի հետ կապված համաձայնության, օրենսդրությունը թույլ է տալիս գնի վերանայում»,- ասաց նա: Իսկ հարցին, թե ինչ գնի շուրջ են բանակցությունները, նա պատասխանեց․ «Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, թիվ չեմ ասի»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք ԵԱՏՄ-ում չի բարձրացվում հարցը, որ եթե ՀՀ սահմանում գազն արժե 150 դոլար, իսկ օրինակ, Սմոլենսկի նահանգում՝ 70, Բելառուսի սահմանում՝ 130 դոլար, այդ պայմաններում ինչպե՞ս պետք է մրցեն նույն Մաքսային միության շուկայում գտնվող երկրները:
«Եթե հետևում եք ԵԱՏՄ նիստերին, նկատած կլինեք, որ հիմա քննարկվում է ընդհանուր գազամատակարարման շուկա ստեղծելու հարցը: Ընդհանուր շուկայում լինելու են ոչ խտրական մոտեցումներ բոլոր մասնակիցների նկատմամբ»,- ասաց նա:
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03