Չարենցավանի թիվ 3 դպրոցում դասապրոցեսն այսօրվանից վերսկսվել է, մի քանի հարյուր աշակերտ մասնակցում է դասերին. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դպրոցում ստեղծված իրավիճակին:
«Ուսուցիչների մեծ մասը հիմա ներկա է նոր տնօրենի ներկայացմանը: Մարզպետը հայտնեց, որ եղել են ուսուցիչներ, որ դիմումներ են գրել, այսօր հետ են վերցրել այդ դիմումները, եղել են նաև աշակերտներ, որոնք նույնպես դիմումները հետ են վերցրել: Մարզպետարանի աշխատակիցները տեղում աշխատում են, որ ընդհանուր հուզական ֆոնն ավելի դրական լինի, և գործընթացը նորմալ ընթանա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում արդեն մի քանի օր դասադուլ էր հայտարարված` ի պաշտպանություն տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի, որը կայացած մրցույթում չի ընտրվել: Խնդրի հարցով երեկ դպրոց էր գնացել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նախքան վարչապետի մասնակցությամբ երեկվա հանդիպումը և´ ԿԳՆ-ն, և´ մարզպետարանը, և´ նույնիսկ նախկին տնօրենն արդեն ֆիքսել էին, որ իրավական առումով և ընթացակարգային առումով խնդիրներ չեն եղել նոր տնօրենի ընտրության հարցով:
«Հուզական ֆոնին, ըստ նրա, հնարավոր են նման իրավիճակներ, հատկապես հաշվի առնելով այն, որ մեր քաղաքացիներն ավելի պահանջատեր են դարձել, բայց մենք հստակ մեկ բան պետք է արձանագրենք, որ ինչպես ապրիլ-մայիսին ենք բացառապես գործել իրավունքի ու օրենքի սահմաններում, այնպես էլ բոլոր այս դեպքերում գործելու ենք օրենքի և իրավունքի սահմաններում»,-ասաց նա:
Ի դեպ, նախարարն ասաց, որ տնօրենների ընտրության կարգը վերանայվում է և շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15