Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, մինչ Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իշխանություններին՝ ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու առթիվ:
«Մեր շնորհավորանքներն ու արդյունավետ աշխատանքի բարեմաղթանքներն եմ ուզում հղել ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանանցած քաղաքական ուժերին՝ համոզիչ մեծամասնություն ստացած «Իմ քայլը» դաշինքին և «Բարգավաճ Հայաստան» ու«Լուսավոր Հայաստան» կուսակցություններին:
Մենք ձևավորված բարի ավանդույթներ ունենք հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանտարեգրության մեջ և վստահ եմ՝ ՀՀ նորընտիր Ազգային ժողովի հետ համագործակցությունն ու միջխորհրդարանական կապերիամրապնդումը շարունակական են լինելու»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:
ԱԺ նախագահի ներկայացմամբ խորհրդարանը հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը, որից հետո քննարկումները ծավալվել են «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի շուրջ: Հիմնական զեկուցող՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի խոսքով՝ 2019թ.-ի պետական բյուջեի նախագիծը միտված է ինչպես կայուն տնտեսական աճի ապահովմանը, այնպես էլ՝ տնտեսության գերակա ոլորտների զարգացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը:
Ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները ներկայացնելուց հետո, ֆինանսների նախարարը խոսել է հաջորդ տարվա բյուջեի ոլորտային և ծրագրային հատկացումների մասին ու պատասխանել պատգամավորների հարցերին:
Բյուջեի վերաբերյալ հարակից զեկույցներով հանդես են եկել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի ու պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողվների նախագահներ Արամ Գրիգորյանը և Ժաննա Գալստյանը:
Երկրի գլխավոր փաստաթղթի առնչությամբ ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցել են պատգամավորներ Հայկ Խանումյանը, Արթուր Թովմասյանը և Գագիկ Բաղունցը:
Եզրափակիչ խոսքում պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների հնչեցրած առաջարկությունների և մտահոգությունների վերաբերյալ:
Բյուջեի նախագծի քննարկումը, ԱԺ կանոնակարգ օրենքի 84-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, ընդմիջվել է ժամը 12:10-ին՝ պատգամավորների` երկրորդ փուլ առաջարկությունները 24 ժամվա ընթացքում ներկայացնելու համար:
Շարունակելով նիստը՝ խորհրդարանը լսել և քննարկել է ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի ներկայացրած՝ «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Ոստիկանապետի ներկայացմամբ՝ օրենքի ընդունումը պայմանավորված է այն ԱՀ Սահմանադրությանը համատասխանեցնելու գործընթացով:
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որի նպատակը գործող օրենքը ԱՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաև հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության բնագավառներում կարգավորման նոր սկզբունքների կիրառման, կարգավորող մարմնի իրավասությունների և լիազորությունների հստակեցման, հանձնաժողովի աշխատանքների կանոնակարգման, ֆինանսավորման կազմակերպման անհրաժեշտությունն է:
Ներկայացված երկու օրինագիծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունները լսելուց հետո խորհրդարանն ընդունել է օրենքները:
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
14:15
14:02
13:45
13:21
13:03
12:47
12:45
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02