«168 Ժամ» թերթը գրում է. «Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, և որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան:
Պաշտոնից ազատվել է Արցախի ՊԲ նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ նշանակվելով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:
Նրա փոխարեն ՊԲ ղեկավար է նշանակվել Կարեն Աբրահամյանը՝ ազատվելով Արցախի պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:
Բակո Սահակյանի կատարած կադրային փոփոխություները, սակայն, այսքանով չեն ավարտվել. երեկվա հրամանագրով՝ Մուրադ Պետրոսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից և նրա փոխարեն նշանակվել է Կարեն Սարգսյանը:
Մեր տեղեկություններով՝ Արցախում տեղի ունեցող կադրային այս փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու և առաջիկա օրերին նոր փոփոխությունների ականատես կլինենք:
«168 Ժամ» թերթի հետ զրույցում 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող կադրային փոփոխություններին, ասել է.
«Իշխանությունները, հատկապես հակամարտության մեջ գտնվող երկրի իշխանությունները մինչ այս և մի շարք այլ ոլորտներում կադրային փոփոխությունների դիմելը ուսումնասիրություններ են իրականացնում, դիտարկում կադրային բազան և համապատասխան որոշումներ կայացնում երկար կշռադատելուց հետո։ Փոփոխությունները նորմալ «կյանքային» երևույթներ են, ռոտացիան նորմալ է, այդ ոլորտում ռոտացիա է տեղի ունենում ամենուր, այդ թվում Ռուսաստանում»:
Ըստ գեներալ-լեյտենանտի, փոփոխված բոլոր պաշտոնները չափազանց կարևոր նշանակություն ունեն Արցախի Հանրապետության անվտանգության համար։ Նա ասել է, որ իր կողմից սխալ կլինի գնահատել կադրային քաղաքականությունը և արված փոփոխությունների նպատակահարմարությունը։
Սակայն, նրա պնդմամբ, եթե արվել են փոփոխություններ, նշանակում է երկրի՝ Արցախի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարն անընդհատ կերպով զբաղվում է Արցախի անվտանգությամբ, մտածում, թե ինչպես կարելի է կատարելագործել զինված ուժերը, բարձրացնելով մարտունակությունը»:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01