Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Շուրջ 100 լուսանկարում ներկայացված էր կենդանիների կյանքն ու պայքարը՝ հանուն բարեկեցության:
«Փրո Փոուզ» բարեսիրական կազմակերպությունը Հայաստանում գործում է 2011 թվականից ի վեր: Կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ղեզլաշորին հույս է հայտնել, որ կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքի դրական փոփոխությունը կդրվի գործնական հիմքերի վրա:
ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն իր հերթին խոսել է անտուն կենդանիների հանրային խնամքի և անվտանգության հարցում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:
«Քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ առաջարկելու նախագիծն արդեն վաղուց պատրաստ է, իմ սեղանին դրված, և նոր խորհրդարանում ես պատրաստվում եմ ներկայացնել խնդիրը և խնդրել, որ խորհրդարանն անպայման աջակցի մեզ»,- ասել է Լենա Նազարյանը:
Երևան համայնքը, ի դեմս նոր վարչակազմի, հանձնառու է լուծել կենդանիների և մարդկանց անվտանգ շփման խնդիրը: Այս ուղղությամբ արմատապես նոր մոտեցումներ են որդեգրվել:
«Ցավով ու վրդովմունքով պետք է նշեմ, որ նախկինում մեր քաղաքում հանուն մարդկանց անվտանգության ու հարմարավետության ընտրվել էր կենդանիների ոչնչացման մեթոդը: Անգամ մի կողմ թողնելով այս ոլորտում ֆինանսական և այլ կարգի չարաշահումները, մենք այսօր փաստում ենք, որ նախկին պրակտիկան անմարդկային է, ժամանակավրեպ և անարդյունավետ»,- նշել է քաղաքապետը:
Ընդգծելով Երևանի քաղաքապետարանի և «Փրո Փոուզ» կազմակերպության միջև համագործակցության հաստատումը՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ այն կլինի արդյունավետ ու հանուն մարդկանց և կենդանիների բնականոն համակեցության:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ. մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Մենք այսուհետ չենք պայքարելու կենդանիների դեմ, մենք պայքարելու ենք հանուն մարդկանց և կենդանիների նորմալ համակեցության, որպեսզի մեր քաղաքում իրենց հարմարավետ ու անվտանգ զգան և մարդիկ, և կենդանիները»,- ընդգծել է Հայկ Մարությանը:
Այնուհետ Երևանի քաղաքապետարանի և բրիտանական «Փրո Փոուզ» կազմակերպության միջև ստորագրվել է կենդանիների հիմնախնդիրների վերահսկման մասին համագործակցության հուշագիր: Մասնավորապես, ըստ հուշագրի, կենդանիների բարեկեցությանն ուղղված ծրագրեր կիրականացվեն ոլորտի կարգավորման, հանրային վերահսկողության հաստատման, կանոնակարգերի մշակման, ռազմավարական ծրագրերի և կրթական նախագծերի իրականացման ու մի շարք այլ ուղղություններով:

10:25
10:06
09:44
09:18
09:02
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47