Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 1 մլն 275 հազար՝ 8.8 տոկոսով ավել նախորդ տարվա ցուցանիշից: Հիմնական այցելությունները եղել են Ռուսաստանից, եվրոպական մի շարք երկրներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
«Այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 275 հազար: Դա 8.8 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Հուսով եմ, որ տարեկան աճի ցուցանիշը կլինի մոտ 10 տոկոս։ Հեղափոխությունից հետո Հայաստանի ճանաչելիության բարձրացման արդյունքները, սակայն տեսնելու ենք հաջորդ տարի: Այս տարվա վրա դա մեծ ազդեցություն չէր կարող ունենալ»,-ասաց Ապրեսյանը:Նա նկատեց՝ այցելությունների աճի տեմպն այնքան էլ մեծ չէ: Ապրեսյանը դա մեկնաբանեց հետևյալ կերպ՝ ապրիլ-հունիս ամիսներին զբոսաշրջիկները որքան էլ տեսնում էին, որ երկիրն անվտանգ է, միևնույն է նման երթերի ժամանակ հնարավոր է, որ չգային: Նրա կարծիքով՝ նաև շատերը սպասում էին խորհրդարանական ընտրություններին՝ տեսնելու, թե ինչ է լինելու:
Զբոսաշրջային այցելությունների աճը պայմանավորվող հիմնական երկրները եղել են Ռուսաստանը, եվրոպական մի շարք երկրներ: Մեծ հոսք է եղել նաև Չինաստանից, Հնդկաստանից: Աճն այս երկրներից գրեթե կրկնակի է: Ապրեսյանը նկատեց, որ այցերի նոր դինամիկա է նկատվում ծոցի արաբական երկրներից: «Այս տարի զբոսաշրջիկների հոսքի նվազում է եղել Իրանից: Դա կապված է Իրանի տնտեսական վիճակի հետ: Իրանից այցելությունների նվազումը նույնպես անդրադարձել է այդ տարվա աճի տեմպի նվազման վրա»,-նշեց Ապրեսյանը:
Այս տարի ուրջ 20 տոկոսով ավելացել է նաև ԱՄՆ-ից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32