Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մասնակցել է «Անդրեյ Մալախով: Ուղիղ եթեր» հաղորդմանը և ցույց տվել լուսանկարները, որոնցով նրան շանտաժի է ենթարկում անհայտ անձը: Այդպիսով կինը որոշել է զրկել շանտաժիստին իր գլխավոր զենքից:
Այս տարվա սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Վիտալինան սկսել է հանդիպել երգիչ Պրոխոր Շալյապինի հետ: Երբ սիրահարները բաժանվել են, կնոջը սկսել է զանգահարել անհայտ շանտաժիստը:
Վիտալինան նշել է, որ նախ փորձել է համոզել շանտաժիստին չհրապարակել լուսանկարները:
Արդյունքում նա որոշել է հենց ինքը հրապարակել լուսանկարները և դա արել է «Անդրեյ Մալախով: Ուղիղ եթեր» շոուի ժամանակ:
Հանդիսատեսից ոմանք քննադատել են Վիտալինային այդ քայլի համար, ոմանք էլ դա փիար են համարել՝ ասելով, որ ոչ մի շանտաժիստ գոյություն չունի: