Կոնգրես հյուրանոցի գործով որպես վկա է ներգրավված Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա նշեց, որ շտապել էր` նախկինում սխալ ձևակերպում տալով, թե հյուրանոցը ձեռք է բերվել կաշառքով։
“Պետք է ասեի` ապօրինի ձեռք բերված գումարների միջոցով ձեռք է բերվել Կոնգրես հյուրանոցը։ Հարուցված է քրեական գործ` փողերի լվացման հատկանիշներով։ Պարոն Սեդրակ Քոչարյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է որպես վկա”,- ասաց Վանեցյանը։