Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կրկին կլինեն սահմանին՝ պահելու մարտական դիրքը: Նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Նա բարի ծառայություն մաղթեց զինծառայողներին և նշեց, որ այս զորախումբն արդեն երկրորդ անգամ է մեկնում սահման և ինչպես այն ժամանակ, այս անգամ էլ պատվով է վերադառնալու:
Ավանդույթի համաձայն՝ սահման մեկնելուց առաջ ոստիկանները երդվեցին և աղոթեցին:
Դիրքեր մեկնող ոստիկանների համար անակնկալ ուներ ոստիկանության «Նկարագիր» պարային համույթը:
1033 զորամասի ոստիկանները գնացին, 1032 զորամասի ոստիկանները մարտական առաջադրանքը փայլուն կատարած՝ վերադարձան:
Ոստիկանության պետը զինծառայողներից մեկի որդու՝ Գոռի հետ է եկել նրանց դիմավորելու:
Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ծառայության համար ու փոխանցեց վարչապետի պաշտոնակատարի ողջույնները:
Շարքից դուրս եկան օրեր առաջ 2 դիրքում հատուկ առաջադրանք կատարած ոստիկանները: Նրանց ոստիկանության պետն անհատապես շնորհակալություն հայտնեց:
Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին կրծքանշաններով ու պատվոգրերով:
Մարտական առաջադրանքը կատարած ոստիկանները մի քանի օր կհանգստանան, հետո կանցնեն ծառայության՝ հասարակական կարգի պահպանությանը:
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
14:15
14:02
13:45
13:21
13:03
12:47
12:45
12:33
12:31
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02