«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, համացանցում իսկական պատերազմ է ընթանում «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև: Խորհրդարանում ներկայացված այս երկու կուսակցությունները միմյանց հասցեին ամենավերջին մեղադրանքներ են հնչեցնում: Գժտության պատճառն ԱԺ ընտրություններին մասնակից 11 ուժերի ղեկավարների բանավեճի ժամանակ Էդմոն Մարուքյանի և Գագիկ Ծառուկյանի միջև փոքր լեզվակռիվն էր. Մարուքյանի պահվածքը Ծառուկյանի համար անակնկալ է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բանավեճից հետո Ծառուկյանը մի քանի լիդերի ներկայությամբ ասել է, որ Էդմոնը սխալ հարցադրումներ էր հնչեցնում, կտեսնեք նրա ապագան: Արդեն ընտրություններից հետո երկու կուսակցությունները թափով միմյանց դեմ են դուրս եկել: Բանը հասավ նրան, որ ԲՀԿ-ն կուսակցության մակարդակով հայտարարություն տարածեց, Էդմոն Մարուքյանն էլ տեսաուղերձով հանդես եկավ: Միաժամանակ մարտի են նետվել երկու թիմերը: Եվ հիմա մեծից փոքր յուրաքանչյուրն այս օրերին իր պարտքն է համարում ամենավերջին արտահայտություններով սևացնել «հակառակորդի» ղեկավարին:
Եթե անկեղծ, ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» միջև վեճը շատ ձանձրալի է, հնչեցված մեղադրանքներն էլ վաղուց ի վեր հայտնի են ամենքին: Մինչ այդ նկատենք, ժամանակը ցույց է տվել, որ նման դեպքերում թիմերը, սովորաբար, անմնացորդ նետվում են մարտի, մտնում անձնական դաշտ՝ ամենավերջին խոսքերը շռայլելով դիմացինի հասցեին, բայց վերջում հայտնվում անհարմար դրության առաջ, չեն կարող պարզճակատ նայել մեկմեկու, երբ ղեկավարները որոշեն հանկարծ հաշտվել:
Այս պատմության մեջ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք. քաղաքական դաշտում բոլորը դիտորդի դերում են՝ ընդամենը հետևում են երկու կուսակցությունների մենամարտին, ու որևէ մեկը չի փորձում նրանց հաշտեցնել՝ թողնելով, որ վեճն ավելի թեժանա՝ իր անցանկալի հետևանքներով հանդերձ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02