Նոր գլխավոր քարտուղարի նշանակումից հետո ՀԱՊԿ արդյունավետությունը պետք է ավելանա: Այս մասին դեկտեմբերի 18-ին Երեւանում ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով, այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է կազմակերպության ամրապնդման հիմնարար շահագրգռվածության վրա, ինչպես նաեւ անդամ երկրների միջեւ համաձայնության ամրապնդման վրա: «Սակայն միանգամից հիշեցնեմ, որ ՀԱՊԿ-ում ես չեմ ներկայացնում Ռուսաստանը», - նշեց Կոպիրկինը:
Դեսպանն ընդգծեց, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ այս հարցը լուծվի առանց կազմակերպության արդյունավետությանը վնաս պատճառելու:
«Ընդհակառակը՝ այն պետք է ամրապնդվի, այդ թվում իրավական հարցերի կատարելագործման, այս կամ այն հարցերի վերաբերյալ անճշտությունների հստակեցման շնորհիվ: Ինչ վերաբերում է գլխավոր քարտուղարին, ապա այդ հարցը լուծվում է պետությունների ղեկավարների մակարդակով», - ասաց ռուս դիվանագետը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, Հայաստանի ներկայացուցչի, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո, թափուր է մնացել: Հայաստանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Նախկին գլխավոր քարտուղարը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01