Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ հունիսի 1-ից մեկնարկած «Երևանյան ամառ 2016» միջոցառումների եռամսյա ծրագրով վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց անմիջական մասնակիցն են դառնում նաև կարիքավոր ընտանիքների և հատուկ խմբերի երեխաները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ծրագրով նախանշված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ վերահսկողությունն ու դրանց պատշաճ իրականացումը:
Հաշվի առնելով երեխաների և պատանիների կողմից, ամռան շոգ եղանակով պայմանավորված, արհեստական ջրավազաններում հաճախակի նկատվող լողալու դեպքերը քաղաքապետ Տարոն Մարգարյանը առողջապահության վարչությանը և համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ վերահսկողության տակ առնել վերոնշյալ տարածքները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, նաև իրազեկել դրանցում լողալու հնարավոր վտանգների մասին:
«Հատկապես երեխաներն ու պատանիները ամռան այս շոգ օրերին օգտվում են արհեստական ջրավազաններից, ինչը կարող է վտանգել նրանց առողջությունը: Վարդավառի տոնին, անշուշտ, մեր կողմից որոշակի բացառություններ արվում են, և երեխաներին թույլատրվում է լողալ չնախատեսված լողավազաններում: Բայց այդ ժամանակ հատուկ նախապատրաստական աշխատանք է տարվում ու տարածքը հարմարեցվում է տոնական միջավայրին: Բայց մնացած բոլոր դեպքերում դա վտանգավոր է: Այդ ջրավազանների ջուրը, ինչպես նաև կառուցվածքը, նախատեսված չէ լողալու համար, ինչի մասին պետք է պարբերաբար իրազեկել ու բացատրական աշխատանքներ տանել հատկապես ծնողների շրջանում՝ հորդորելով թույլ չտալ իրենց երեխաներին լողալ արհեստական լողավազաններում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը
Խորհրդակցության շրջանակում բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծաղկային տարածքների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ըստ ժամանակացույցի շարունակվում են չորացած և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի նկատմամբ մասնագիտական միջամտությունները, ինչպես նաև ծառերի և թփերի բուժման աշխատանքները: Բացի այդ, զեկուցվել է, որ ոռոգման ցանցի անխափան աշխատանքի կազմակերպման ուղղությամբ ևս իրականացվում է մշտական հսկողություն: Այս համատեքստում նշվել է, որ ջրի ճնշման խնդրով պայմանավորված ոռոգում չի իրականացվում Սարալանջի հին և նոր փողոցների միջև գտնվող տարածքում: Քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամանակում լուծել խնդիրն ու ապահովել նաև տվյալ տարածքի լիարժեք ոռոգումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02