Հ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահի օգնական Ջեկ Հիլլերը և այլ ներկայացուցիչներ:
Քննարկվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում մեկնարկող Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի հնգամյա ծրագիրը (Market Liberalization and Electricity Trade Program - MLET):
Ողջունելով հյուրերին՝ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի էներգետիկայի բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերին: Այդ համատեքստում կարևորել է Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագիրը, որով նախատեսվում է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացում, նոր մեխանիզմների և ինստիտուտների ներդրում, միջպետական առևտրի հետ կապված հարցերի կարգավորում, օրենսդրական դաշտի բարեփոխում:
«Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև խորհրդատվություն՝ ուղղված ենթաօրենսդրական դաշտի փոփոխությանը: Այսինքն՝ կմշակվեն կարգեր, կանոններ, լիցենզիաներ և պայմանագրեր, որոնք կնպաստեն նոր շուկայական մոդելի իրագործմանը: Եվ այստեղ կարևոր է միջազգային փորձի ճիշտ կիրառումը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Գարեգին Բաղրամյանը կարևորել է նաև մատակարարների, սպառողների և արտադրողների ընդհանուր շղթայում պատասխանատվության մեխանիզմների ներդրումը, որը նույնպես նոր գործիք է Հայաստանի էներգահամակարգում:
«Արդյունքում, համոզված եմ, ունենալու ենք նաև փոխշահավետ համագործակցություն միջպետական առևտրի տեսանկյունից, մասնավորապես, Վրաստանի հետ: Մի քանի տարի հետո մենք կկարողանանք փոխշահավետ առևտուր իրականացնել ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման տեսանկյունից, ավելացնել մեր փոխադարձ առևտրի ծավալները»,- ասել է Գարեգին Բաղրամյանը:
Նախարարի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ նախարարության և ԱՄՆ ՄԶԳ փոխշահավետ համագործակցության շնորհիվ հաջողությամբ կիրականացվեն նախատեսված բարեփոխումները:
Բրոք Բիրմանն իր հերթին, գոհունակություն է հայտնել նախարարության հետ համատեղ աշխատանքից՝ կարևորելով էներգետիկ անկախությունը ցանկացած երկրի համար:
«Այս 8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը կօգնի Հայաստանին էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման, էներգետիկ շուկայի ազատականացման հարցերում և կնպաստի նրա էներգետիկ անկախությանը: Նպատակը հստակ է. Հայաստանի էներգետիկ ոլորտը գրավիչ դարձնել ներդրողների համար` մեծացնելով ոլորտի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և մրցունակությունը: Միասին աշխատելով` մենք կարող ենք օգնել Հայաստանին հարևան Վրաստանի և Եվրամիության հետ տնտեսական կապերի ամրապնդման հարցում»,- ասել է Բրոք Բիրմանը:
MLET ծրագրի շրջանակում օժանդակություն կցուցաբերվի Հայաստանի կառավարությանը՝ էներգետիկ ռազմավարության վերանայման և էներգետիկ բնագավառի զարգացման երկարաժամկետ ծրագրի մշակման հարցում:
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
14:15
14:02
13:45
13:21
13:03
12:47
12:45
12:33
12:31
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02