«Երևանի ավագանու ընտրություններից առաջ այսօր ավագանիում հայտնված ուժերը հիմնականում խոսում էին տրանսպորտի, վերելակների, կանաչատ գոտիների ավելացման մասին, իսկ այսօր, ցավոք, բյուջեն չունի ընդգծված սոցիալական ուղղվածություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը։ Նրա խոսքով՝ թիրախավորված կարևորագույն կետերն այսօրվա բյուջեով կրճատվելու են. «Ցավոք, պատշաճ բացատրություններ մենք չենք ստացել։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչու են բարձրացվում տուրքերը։ Այսօր բենզալցակայանների, գազալցակայանների տուրքերը գրեթե 2 անգամ բարձրանում են, մենք որդեգրել ենք բիզնեսի խրախուսման սկզբունքային ծրագիր, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք։ Քաղաքապետարանից մեզ ասում են, որ, օրինակ՝ բենզինի գինը կավելանա 1.5-2 դրամով, հավատացնում եմ՝ ոչ, բենզինի գինը կավելանա նվազագույնը 10 դրամով, և չկա ոչ մի մեխանիզմ, որ դուք սեփականատիրոջը ստիպեք, որ նա բենզինի գինը չբարձրացնի»։ Անդրադառնալով սոցիալական բնակարանաշինության բյուջեի կրճատմանը, նա ասաց, որ այսօր Երևանում կան վթարային շենքեր, ահռելի քանակությամբ մարդիկ են բնակվում այդ շենքերում. «Իսկ մենք այսօր մոտ 2 մլրդ դրամով նվազեցնում ենք բնակարանային ծրագրերի բյուջեն։ Ամենակարևորը՝ մենք այդպես էլ չստացանք այն հիմնավորված բացատրությունները, թե ինչի համար են այդ կարևորագույն կետերը կրճատվում։ Ես հասկանում եմ, որ գոյություն ունի ծախսերի օպտիմալացում, բայց ինչի՞ հաշվին է դա արվում»։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02