Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևն օրերս հայտարարել է, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է պահպանության վերցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածի մարտական հենակետերը: Հայտարարության մեջ, սակայն, չի նշվում, թե ինչ ժամկետներում է գործընթացը սկսվելու:
Այսպիսով, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Տավուշի մասն ընդգրկող որոշ հատվածներում բանակի ուժերը փոխարինելու է Պետական սահմանապահ ծառայության ուժերով։
Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ խոսեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ՝ խնդրելով մեկնաբանել՝ որքանով դրական նախաձեռնություն է սա։
Վերջինս նշեց, որ անկախ ամեն ինչից՝ հայկական կողմը չպետք է թուլացնի զգոնությունը։
«Ինձ թվում է՝ վաղաժամ է ինչ-որ կոնկրետ, վերջնական գնահատական տալ Ադրբեջանի այս հայտարարությանը։ Մի կողմից լավ է, որ բանակային ստորաբաժանումները փոխարինվու են սահմանապահներով, մյուս կողմից՝ մենք պետք է մանրակրկիտ կերպով հետևենք իրադարձությունների զարգացմանը և հասկականք՝ իրականության մեջ ի՞նչ է կատարվում՝ ադրբեջանական բանակային ստորաբաժանումները որտե՞ղ են տեղակայվելու. արդյոք տարվելու են Ադրբեջանի խորքե՞ր, չե՞ն տեղակայվելու Արցախի հետ սահմանին, կամ հայ-ադրբեջանական սահմանի մեկ այլ կետում։ Դրա համար ժամանակ է հարկավոր»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը շեշտեց՝ հայկական կողմը պետք է աչալրջորեն հետևի և ֆիքսի հակառակորդի բոլոր տեղաշարժերը, ինչից հետո էլ ընդհանուր տրամաբանությունն առավել պարզ կլինի։
«Բայց մի բան հստակ է. մենք երբևիցե չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը հայատյաց պետություն է։ Եթե մենք մեր զգոնությունը չթուլացնենք, պահպանենք բանակի մարտունակության բարձր մակարդակը և ճիշտ քաղաքականություն վարենք, ամեն ինչ նորմալ կլինի»,- համոզմունք հայտնեց Դավիթ Բաբայանը։
Հարցին՝ վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի տեղաշարժեր նկատվե՞լ են, ինչպիսի՞ն է սահմանային իրավիճակը, նա պատասխանեց՝ սահմանին հարաբերական անդորր է, կայուն է։
«Զորքը զգոն է, տղաները կանգնած են, իրենց պարտականությունները փայլուն կերպով կատարում են»,- հավաստիացրեց Դավիթ Բաբայանը։
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01