ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 20-ի նիստում որոշում կայացրեց, որով հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաները կտրամադրվեն պետական հավաստագրերի հիման վրա:
Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը: Նա նշեց, որ խոսքը 77 անուն պարագաների մասին է, մասնավորապես՝ պրոթեզներ, օրթեզներ, սայլակներ, լսողական սարքեր, քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, օրթոպեդիկ կոշիկներ եւ այլն:
Փոխնախարարը նշեց, որ նախորդ տարվանից արդեն իսկ լսողական սարքերն ու սայլակները տրամադրվել են պետական հավաստագրերի միջոցով, եւ փորձը ցույցէ տվել, որ դա շատ հարմար է, քանի որ անձը կարողանում է ընտրել այն պարագան, որն իրեն պետք է: Նա տեղեկացրեց, որ նախկին 4 անուն սայլակի փոխարեն այժմ առաջարկվում է 70 անուն սայլակ, ընտրությունը մեծացել է, իսկ լսողական սարքերի պարագայում 2 տեսակից դարձել է 20 տեսակ:
Արսեն Մանուկյանը նշեց, որ նման պարագաներ տրամադրող կազմակերպությունների թիվը 11 է, որոնց հետ նախարարությունը պայմանագրեր է կնքել: Նա հավելեց, որ նման կազմակերպությունների թիվն ակնհայտորեն կմեծանա:
«Պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաների տրամադրման համար պետբյուջեից տրամադրված է 924 մլն դրամ, իսկ 2019-ի բյուջեով՝ 921 մլն դրամ: Տարեկան մոտ 11 500 տարբեր պարագաներ ենք տրամադրում: Շահառուների թիվը 6-7 հազար է»,-ասաց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ շահառուները այդ պարագաները անվճար են ստանում: Նրանք այդ 11 կազմակերպություններից կընտրեն իրենց ուզած պարագաները, հետո պետությունը ամբողջությամբ կփոխհատուցի այդ կազմակերպություններին:
Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվեց, թե արդյոք շուկայում կան այս պարագաները, որ քաղաքացին ցանկության դեպքում ոչ թե օգտվի պետության տվածից, այլ գնի շուկայից, քանի որ կա ընկալում, որ պետության տվածը որակապես լավը չէ:
Արսեն Մանուկյանը նշեց, որ ամեն հավաստագիր իր արժեքն ունի. «Օրինակ սալյակի համար գին է ընտրվել 95 հազար դրամը: Տվյալ կազմակերպություններում առաջարկվում է 70 անուն սայլակ, որոնց գինը սկսվում է 59 հազար դրամից մինչեւ 900 հազար դրամ: Եթե քաղաքացին ցանկանում է գնել 150 հազար դրամանոց սայլակ, ինքը այդ տարբերությունը վճարում է իր գրպանից: Այսինքն մարդն իր ուզածն է ստանում»: Նա հավաստիացրեց, որ պետության տված գումարով հնարավոր է տանելի որակի ապրանք ձեռք բերել, դա միջին գինն է:
Նշենք, որ պետական հավաստագրով ստացած սայլակի օգտագործման ժամկետը երեք տարի է, որից հետո նորից կարող է ստանալ հավաստագիր:
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:24 21.06.25
12:32 21.06.25
15:58 21.06.25
15:13 21.06.25
10:10 21.06.25
16:32 21.06.25
13:09 21.06.25
12:13 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03