Կառավարությունում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Վայոց Ձորի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին նախագիծը, որի հիմնական զեկուցողն է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։
«Խոսքը վերաբերում է ՀՀ 8 մարզերի 10 համայնքների 13 ծրագրերին, և մրցույթների արդյունքում ընդհանուր գումարը կազմել է 236․8 մլն դրամ, իսկ ՀՀ-ի պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է 95․829 մլն դրամ։ Այս համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը համայնքային բյուջեների հաշվին, ներկայում մնում է պետական բյուջեից ֆինանսավորելու հատվածը»,- ներկայացրեց Պապիկյանը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան էլ հետաքրքրվեց, թե խոսքն ի՞նչ ծրագրերի մասին է, Պապիկյան էլ արձագանքեց՝ ասելով, որ խոսքը սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների մասին է՝ սկսած ճանապարհներից, ջրագծերից, վերջացրած մանկապարտեզների ստեղծմամբ կամ վերանորոգմամբ, ջեռուցմամբ և այլն։
Նիկոլ Փաշինյանն էլ հարցրեց, թե ինչ վերահսկողություն կա՝ որակի հետ կապված։ Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Ընթացիկ աշխատանքները մարզպետարանների կողմից վերահսկվում են, վերջնական պատկերը տարեվերջին կլինի։ Ընթացիկ խնդիր միայն առաջացել է Բազմաբերդում, որտեղ իրականացվող կազմակերպությունը քրեական գործի շրջանակում է գտնվում։ Նրա ֆինանսավորումը հաջորդ ծրագրով է, սակայն չենք կարող իրականացնել, քանի որ որևէ փորձաքննություն իրականացնող մեխանիզմ չկա»:
«Ընդհանուր առումով որակի վերահսկողության գործուն մեխանիզմ ունե՞նք»,- հետաքրքրվեց Փաշինյանը:
«Կարծում եմ՝ այս առումով շատ անելիք ունենք, պարո´ն Վարչապետ»,- պատասխանեց Սուրեն Պապիկյանը
Կառավարությունն արձանագրեց, որ աշխատանքների որակական հսկողության հետ կապված շատ անելիքներ կան։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02