«Իմ քայլը» դաշինքը ապագա կառավարության կազմը դեռևս չի քննարկել: Այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ինքը շարունակելո՞ւ է նախարարի պաշտոնավարումը:
Հարցին՝ ցանկանո՞ւմ է վերցնել պատգամավորի մանդատը, թե՞ մտադիր է գործադիրում շարունակել աշխատանքը, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Ես իմ գործը շատ եմ սիրում»:
Արայիկ Հարությունյանը պատասխանեց նաև հարցին, թե ինչո՞ւ է Կառավարությունը մասնավոր հեռուստաընկերությանը տրամադրում գումար «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի համար։
«Կրթական քաղաքականության իրականացման շրջանակում է, մասնավոր ՀԸ-ի համար չի արվում։ Մենք հիմա տարբեր ՀԸ-երի հետ համագործակցում ենք»,- նշեց Հարությունյանը։
Ինչ վերաբերում է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը, նախարարի պաշտոնակատարը հայտարարեց, թե հիմնվել է Ռուբեն Հայրապետյանի գիտելիքների վրա։
«Պարոն Հայրապետյանը դոկտոր, պրոֆեսոր է, 31 տարեկան, և կարծում եմ, այս հանգամանքը միայն բավարար է պատշաճ կերպով նրա գիտելիքները գնահատելու համար»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01