Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 19 արձանագրություն: Համապատասխան քայլեր են ձեռնարկվել նաև տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանը ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների հեռացման ուղղությամբ, ինչի արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել են շուրջ 500 արգելապատնեշ: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, համագործակցելով Երևան քաղաքի դատախազության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ճանապարհային ոստիկանության հետ, շարունակվում է խստացված հսկողությունը մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ:
Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն: Նշված ժամանակահատվածում ապամոնտաժվել է 2 չգործող կրպակ: Զեկուցվել է նաև, որ նախորդ 2 շաբաթների ընթացքում շարունակվել է հսկողությունը մայրաքաղաքի առևտրի օբյեկտներում վաճառվող սննդի պիտանելիության ժամկետների և որակի նկատմամ: Ըստ այդմ հայտնաբերվել և արձանագրվել է խախտման 4 դեպք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բոլոր ուղղություններով շարունակել աշխատանքները: Բացի այդ, քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել հատուկ ուշադրության ու հսկողության տակ պահել մասնավորապես մանկապարտեզներ մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների և որակի պահպանումը։
«Այս գործընթացը, անշուշտ, մեր մշտական ուշադրության կենտրոնում է, բայց ամռան այս շոգ եղանակին այն կրկնակի վերահսկողության տակ պետք է լինի: Խստագույնս վերահսկեք մատակարարվող սննդի թե՛ որակը և թե՛ պիտանելիության ժամկետները: Այս հարցում թեկուզ չնչին թերացումն անընդունելի է ինձ համար, քանի որ այն վերաբերում է մեր երեխաների առողջությանը: Ուստի եղեք խիստ բծախնդիր և սննդի ընդունման գործընթացում ներգրավելով ծնողներին` խստորեն հետևեք մեր առաջադրած պահանջների լիարժեք կատարմանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ 2 շաբաթվա ընթացքում արձանագրվել է իրավախախտման 7 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը:
Զեկուցվել է, որ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ աշխատանքները: Ըստ այդմ նախորդ 2 շաբաթվա ընթացքում կազմվել է 90 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլև բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ վայրեր դարձած այլ հասցեների նկատմամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03