ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր հավաստագրեր է հանձնել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով եռամսյա պրակտիկան հաջողությամբ ավարտած երիտասարդներին։
Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ջերմորեն ողջունելով երիտասարդ մասնագետներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ նախարարության աշխատանքներին անշահախնդիր և ակտիվ մասնակցելու համար և ուրախությամբ փաստել, որ վերջին շրջանում գերատեսչության տարբեր ստորաբաժանումների աշխատանքներում ակնհայտորեն ուրվագծվում է երիտասարդների ներգրավվածությունը։ Նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել ինքնաիրացման ազատ դաշտ բացել բարձր մասնագիտական որակներ ունեցող մասնագետների համար։ Կարևորելով հատկապես բուհը նոր ավարտած երիտասարդների ներգրավումը պետական կառավարման համակարգում՝ Սուրեն Պապիկյանը հույս է հայտնել, որ կառավարության համակարգային փոփոխություններից հետո իրենց լավագույնս դրսևորած պրակտիկանտներից ոմանց համար հնարավորություն կստեղծվի աշխատանքի անցնել արդեն նոր գերատեսչություններում։
«Չեմ ուզում ցածրացնել տարիների փորձ ունեցող մասնագետների դերը, բայց փաստ է նաև, որ այդ փորձին զուգահեռ մեզ պետք է նաև երիտասարդական ավյուն։ Այս եռամսյա պրակտիկայի արդյունքում էլ մենք ականատես եղանք, որ անփորձ երիտասարդները շատ բան կարող են տալ պետական կառավարման համակարգին»,- նշել է Սուրեն Պապիկյանը։
Իրենց հերթին երիտասարդները շնորհակալություն են հայտնել նախարարությունում պրակտիկա անցնելու ընձեռնված բացառիկ հնարավորության համար և ընդգծել, որ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներում ամբողջական ծավալով ներգրավումն ու դրանց մեջ սեփական մասնակցության մասնաբաժինն ունենալը չափազանց էական էր մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման տեսանկյունից։
Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը կրկին շնորհավորել է երիտասարդ մասնագետներին ձեռքբերումների, կուտակված փորձի և գիտելիքների նոր պաշար ամբարելու կապակցությամբ և նրանց հանձնել հավաստագրերը։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15