Սփյուռքի և մշակույթի նախարարության մի շարք աշխատակիցներ այս պահին ՀՀ կառավարության դիմաց նամակ են ցանկանում փոխանցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության վարչության գրական ծրագրերի համակարգող Տաթևիկ Սուքիասյանը նշեց, որ նամակում իրենք խնդրում են վերանայել նախարարությունների մասով ունեցած որոշումները:
«Խնդրում ենք, որ մեր ընտրած վարչապետը, որին դեռևս հավատում ենք, պահանջում ենք իջնի ներքև ու մեր նամակը իրեն ուղղված տանք հենց իրեն: Ուզում ենք վարչապետին հանդիպել՝ հավատալով, որ նա ունի այնպիսի արժեհամակարգ, որ նրա հետ հանդիպելով մենք կարող ենք այս խնդիրները փոխանցել նրան: Գուցե այդ դեպքում ավելի ճիշտ իրար հասկանանք, քան պարզապես թղթի վրա փոխանցած նամակ հանձնելով», - նշեց Սուքիասյանը:
Նա ընդգծեց, որ նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը տեղյակ է իրենց բողոքներից և առաջարկել է հիմնավորում պատրաստել՝ ուղղված վարչապետին, որի տակ նաև խոստացել է ինքը ստորագրել:
Սուքիասյանը նաև շեշտեց, որ մշակույթի նախարարությունը չի կարող միանալ որևէ այլ նախարարության, և այն պետք է լինի առանձին միավոր՝ բամբասանքներ որակելով այն խոսակցությունները, թե նախարարությունն ինքնանպատակ է, որովհետև այնտեղ աշխատակազմի մեծ մասը զբաղված է սուրճ խմելով:
«Եթե կրճատումները հիմնավոր են ու կան փաստեր, դա հասկանալի է, բայց զուտ կամայականություններից ելնելով, բյուջե մի փոքր գումար ավելացնելու համար գնալ մասսայական կրճատումների՝ հանցագործություն է: Պարոն վարչապետն իր ընտրման առաջին օրից խրախուսել է ներգաղթը: Կարծում եմ՝ սա հզոր ալիք է լինելու արտագաղթի համար», - ընդգծեց նա:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15