Դավիթ Տոնոյանի հայտարարությունից հետո, թե Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին 2016 թ-ին տեղեկություն եղել է, պետք է քրեական գործ հարուցվի 2016-թ-ի ապրիլյան լայնածավալ ռազմական գործողությունների մասով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը: Նա ընդգծեց, որ եթե հայկական կողմի հետախուզությունը տեղյակ է պահել հնարավոր գործողությունների մասին նշանակում է` ասել, որ այդ ժամանակահատվածում հանցավոր անգործություն է եղել, մեղմ կլինի. մենք գործ ենք ունեցել պետական դավաճանության հետ:
«Պաշտպանության նախարարությունը, նախարար Տոնոյանն ավելի իրազեկված են. իրենց ձեռքի տակ են գաղտնի փաստաթղթեր: Հիմք ենք ընդունում Դավիթ Տոնոյանի ասածը, որ 2016 թ-ի ապրիլյան ռազմական գործողությունների շեմին Արցախի պաշտպանության բանակը իրազեկ էր հակառակորդի հարձակումից, էստեղ հարց` ինչո՞ւ համապատասխան պահպանություն և պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումները չկարողացան առաջին 1-2 օրը համարժեք դիմադրություն ցույց տալ, ունեցանք տարածքային և մարդկային կորուստներ: Կարծում եմ` այդ դեպքում ուղղակիորեն պատասխանատվություն պիտի կրեն բարձրաստիճան զինվորականները, նկատի ունեմ՝ Գլխավոր շտաբի պետի մակարդակով, ինչո՞ւ չէ, նաև քաղաքական ղեկավարությունը, եթե իրենց իրազեկած են եղել հակառակորդի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողություններից, հարձակումից: Իսկ Տոնոյանի ասածը հենց դա է, որ իրազեկված են եղել: Այստեղ այլևս գործ ունենք սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության հետ, կա պետական դավաճանություն հոդվածը»,- մանրամասնեց նա:
Նա ընդգծեց, որ եթե երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարությունը, իշխանությունը տեղյակ է եղել, ապա մեղադրանքներ պետք է ներկայացվեն, մենք Արցախի անկախությունը չենք ճանաչել, բայց տարածքային ամբողջականության պատասխանատուն ենք:
Հայկ Նահապետյանն ասաց, որ պետք է հանրությանը պատասխանել՝ ի վերջո զինվորականներն իրենց աշխատանքում թերացե՞լ են, թե՞ գործ ունենք հակառակորդին օժանդակելու, դավաճանության հետ, և արդյոք դրա համար քրեական, ոչ թե վարչական պատասխնատվություն կրողներ եղել են, քանի որ աշխատանքից ազատելը համարժեք պատասխանատվություն չէ:
«Կարևոր բարձունքների կորստով քո երկրի անվտանգությունը թուլացել է, այս հարցերը իրավական կողմով պետք է դիտվեն: Նաև այն, ինչ ասվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից Նախիջևանի մասով, ևս այդ հարթությունում է, իրավական գնահատական պետք է տրվի: Եթե 2016թ-ի ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո տրվեր հստակ իրավական գնահատական, ոչ միայն բարոյական, ոչ միայն վարչական, ապա 2018 թ-ի Նախիջևանի հատվածում հակառակորդի կողմից բարձրաձայնված և այլևս անուղղակի հաստատված մեր կորուստները կարող էին չլինել, զինվորական, պաշտոնատար անձինք ավելի զգոն կլինեին: Փաստորեն հակառակորդը 2018 –ի գարնանը առավելություն է հասել, և ըստ որոշ մասնագետ-վերլուծաբանների՝ այլևս վերահսկում են ՀՀ-ի ռազմավարական ճանապարհները: Չի հերքվել մի փաստ, որ 2-2,5 կմ շինարարական աշխատանքներ է կատարել մեր ուղղակի կրակի ազդեցության ներքո տարածքում, մեր կողմից չեն եղել համարժեք քայլեր, որպեսզի առաջխաղացումը կասեցնեն. հարցը սա է, և այն կարող էր չլինել, եթե երկու տարի առաջ ապրիլյան գործողություններ իրավական գնահատական ստանային»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, անդրադառնալով Ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության աշխատանքին, Դավիթ Տոնոյանն ասել էր:
«Ինչպես տեղյակ եք, Ապրիլյան գործողություններն սկսվել են Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների կողմից, իսկ հատուկ ստորաբաժանումներն իրենք գործողություններն իրականացնում են ծածուկության պայմաններում: Անգամ այդ պայմաններում եղել է տեղեկատվություն հնարավոր գործողությունների վերաբերյալ»:
tert.am
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01