Գերմանիան մտադիր է 500 հազար եվրո հատկացնել Վրաստանին ՆԱՏՕ-ի հետ հանրապետության համագործակցության շրջանակում: Այդ մասին դեկտեմբերի 21-ին հայտնել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպանությունը: «ՆԱՏՕ-ում Գերմանիայի դեսպան Հանս Դիթեր Լուկասը համաձայնություն է տվել Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթի (SNGP) շրջանակում Վրաստանին 500 հազար եվրո հատկացնելուն: 2016 և 2017 թվականներին Գերմանիան արդեն երկու անգամ 500-հազարական եվրո է հատկացրել SNGP փաթեթի շրջանակում այդ դպրոցի զարգացման և մյուս նախագծերի իրագործման համար, փաթեթ, որը նպաստում Է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հետագա մերձեցմանը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ինչպես ճշտում է դեսպանությունը, ֆինանսավորումը կուղղվի նաև Վրաստանում Պաշտպանության ինստիտուցիոնալ վերածնման դպրոցի (DIB) զարգացմանը»: Ինչպես ճշտում է դեսպանությունը, Գերմանիան և Վրաստանը վերջին 10 տարում ակտիվորեն համագործակցել են պաշտպանական ոլորտում: Բեռլինը օգնություն է ցուցաբարում Վրաստանին զինված ուժերի բարեփոխման և դրանք ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանեցնելու գործում, նաև օժանդակություն բանակի հանդերձմանը: 2016 թվականին Գերմանիայի պաշտպանության նախարարությունը Վրաստանի պաշտպանական գերատեսչությանն է հանձնել 24 բեռնատար ավտոմեքենա, որոնք հանդերձված են զանգվածային ոչնչնացման զենքից պաշտպանության սարքավորումներով: Ընթացիկ տարվա նոյեմբերին Վրաստանի և Գերմանիայի միջև Բեռլինում ստորագրվել է երկու երկրների պատմության մեջ առաջին համաձայնագիրը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01