Երևանի ավագանին դեկտեմբերի 21-ին անցկացրած արտահերթ նիստում որոշում կայացրեց «Երևան 2800» մշակութային հիմնադրամի հաշվեկշռում ընդգրկված ութսունհինգ միլիոն երեսուներկու հազար դրամ հաշվեկշռային արժեքով նոր տոնածառը, համապատասխան լույսերով և խաղալիքներով, որպես նվիրատվություն ընդունելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարզաբանումներ ներկայացրեց գլխավոր տոնածառի ձեռք բերման հետ կապված: «Երևանի գլխավոր տոնածառը գնվել է «Երևան-2800» հիմնադրամի խնայված գումարներից, խնայվել է մոտ 600 միլիոն դրամ: Գումարը խնայվել է ոչ թե ինչ-որ բաներ չանելով, այլ այդ տոնակատարությունը այնպես կազմակերպելով, որ այն լինի շատ վառ ու ուրախ, այնուամենայնիվ, մեր թիմը կազմակերպել է այնպես, որ ամեն ինչը լինի շատ ու շատ ավելի էժան ու մատչելի»,- նշեց Հայկ Մարությանը: Նրա խոսքով՝ տոնածառի արժեքը 21 միլիոն 900 հազար դրամ է, լույսերի հավաքածուինը՝ 36 միլիոն 500 հազար դրամ, տարբեր փայլուն գնդաձև խաղալիքներինը՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ, իսկ տոնածառի մոնտաժման ծառայությունը՝ 1 միլիոն 898 հազար դրամ։ «Տոնածառի լույսերն ու խաղալիքները հնարավոր կլինի հետագայում ևս օգտագործել»,-ասաց նա։ Հայկ Մարությանը բոլորին հրավիրեց դեկտեմբերի 21-ին ներկա գտնվելու Հանրապետության Հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանն ու համերգին:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02