«168 ժամ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանը նոյեմբերին բավականին մեծ մասշտաբներով «ներխուժել» է բանանի շուկա և սպառնում է գրավել նախկին գերիշխողի՝ «Քեթրին Գրուպի» տեղը։ Հայտնի օլիգարխին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վարդան Ֆարմանյանը 2018-ի մայիսին հիմնել է «Սիթի» ընկերությունը, որը սկզբում ունեցել է ընդամենը 1 գրանցված աշխատակից, իսկ հուլիսին նրանց թիվը միանգամից դարձել է 2926, օգոստոսին՝ 3395, հոկտեմբերին՝ 3668 աշխատակից։
Միաժամանակ, «Սիթիի» աշխատակիցների ավելացմանը զուգահեռ՝ պակասել է Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Ալեքս Հոլդինգի» աշխատակիցների քանակը՝ մայիսի 5197-ից օգոստոսին հասնելով 3694-ի, իսկ սեպտեմբերին կտրուկ ընկնելով 372, հոկտեմբերին՝ 204։ Ըստ ամենայնի, Ալեքսանյանն ուղղակի վերագրանցել է իր աշխատակիցներին մի ընկերությունից մյուսը։ Հենց «Սիթիի» ներկրած խմբաքանակի «շնորհիվ» բանանի գինը վերջերս կտրուկ թռիչք գրանցեց՝ 350 դրամից դառնալով 600 դրամ 1 կիլոգրամը։ Գերիշխողների ցանկում «Սիթիի» դիրքավորումը կերևա ավելի ուշ՝ 1-2 ամսից։ Շատ հնարավոր է՝ ականատես լինենք դրա վերելքին:
Չնայած չար լեզուները պնդում են, որ իր սովորույթի համաձայն, Ալեքսանյանը «Սիթի» անվանումը երկար չի օգտագործի և նոր ընկերություն կգրանցի: Ինչպես մեր աղբյուրներն են ասում, նա մի քանի ամիսը մեկ փակում ու նոր ընկերություն է բացում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:34
16:22
16:06
15:46
15:23
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55