Այսօր՝ դեկտեմբերի 22-ին՝ Կիևի ժամանակով 05։04-ի մոտակայքում, Երկիր մոլորակի կողքով անցել է 2003 SD220 երկնաքարը, որը գետաձիու տեսք ունի՝ գրում է news.liga.net-ը։
Աստերոիդի ռադարային լուսանկարները արվել են Arecibo-ի և Goldstone-ի (Կալիֆորնիա) աստղադիտարաններում: 1,1-ից մինչև 2,5 կմ երկարությամբ երկնաքարը Երկրից մոտավորապես 7,34 լուսնային հեռավորության վրա է անցել (2,81 միլիոն կմ), որը 400 տարում ամենամոտ հեռավորությունն է: «Գետաձին» երկրագնդին ավելի կմոտենա 2070 թվականից ոչ շուտ: