Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է դեսպանի հետ հանդիպման նման ձևաչափը և պատրաստակամություն հայտնեց նպաստել արտակարգ իրավիճակների ոլորտում երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների միջև առկա համագործակցության սերտացմանը: Քննարկվել է երկու գերատեսչությունների համագործակցության շրջանակը, որը մասնավորապես ներառում է համատեղ աշխատանք՝ արտակարգ պատահարներին ու աղետներին արձագանքման ոլորտում համատեղ ուսումնավարժանքի կազմակերպում Մեղրիում, փորձի փոխանակման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հաստատել է ԱԻ նախարարի պաշտոնակատարի կողմից նշված համագործակցության ուղղությունները: Դեսպանը նշել է, որ ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցությունը ծավալվում է Իրանի Ներքին գործերի նախարարության և «Կարմիր մահիկի» ընկերության հետ համատեղ աշխատանքի միջոցով, և հույս հայտնեց, որ նախանշված փոխգործակցությունը առավել կընդլայնվի մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև բուժօգնության և այլ ոլորտներում փորձի փոխանակման միջոցով: Հանդիպման ընթացքում Իրանի դեսպանը նաև անդրադարձել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի անբարեկարգ վիճակին՝ նշելով, որ Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկները, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտները հաճախ խնդիրների են հանդիպում այս ճանապարհին: Դեսպանն առաջարկեց ճանապարհի անբարեկարգ հատվածներում տեղակայել փրկարարական ջոկատների հենակետեր՝ անհրաժեշտության դեպքում փրկարարական գործողություններ իրականացնելու համար: ԱԻ նախարարի պաշտոնակատարը նաև հավելել է, որ իր հանձնարարականով մինչև դեկտեմբերի 27-ը Սյունիքի մարզի Գորայք համայնքի, ինչպես նաև Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 27-րդ և Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրերի վրա կստեղծվեն ժամանակավոր հենակետեր՝ ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներին անվտանգ տարածք տեղափոխելու և հարկ եղած դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար:
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
14:15
14:02
13:45
13:21
13:03
12:47
12:45
12:33
12:31
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02