ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում գործող ոսկերչական և ադամանդագործությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտին հուզող հարցերը։
Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել ոսկերչության ոլորտում տնտեսվարողների համար զգայուն հարցերը:
Մասնավորապես՝ քննարկվել է ՀՀ-ում արդյունահանվող ոսկու օգտագործման հնարավորությունը և դրա հետ կապված ԱԱՀ խնդիրները։ Հանդիպման մասնակիցներն ընդգծել են ծագման հավաստագրերի տրամադրման կարգի բարելավման և երկակի նշանակության ապրանքների ցանկի վերանայման կարևորությունը։
Տիգրան Խաչատրյանն ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՀՀ մաքսային մարմինների հետ փաստաթղթային գործառնությունների պարզեցումը ու արագացումը, փաստաթղթերի տրամադրման էլեկտրոնային հնարավորությունների զարգացումը և անցումը «մեկ պատուհան» սկզբունքին։
Ադամանդագործության ոլորտի խնդիրները նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել «Դայմոթեք» ընկերության տնօրեն Էդգար Հովհաննիսյանը։ Քննարկվել են ՌԴ-ից ալմաստի արդյունավետ հումքի ներկրման հարցում պետական աջակցության ցուցաբերման և դրան ուղղված մեխանիզմների համատեղ մշակման, ՌԴ հետ տոլլինգի հնարավորությունների զարգացման հարցեր։
Ոլորտի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև արտաքին շուկաներում արտադրանքի առաջմղմանը միտված միջազգային ցուցահանդեսներում պետական աջակցության ձևաչափին՝ քննարկելով դրա արդյունավետության բարձրացման ուղիները։
Հանդիպման ավարտին մասնակիցները տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարին շնորհակալություն են հայտնել գործնական և արդյունավետ քննարկման համար։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02