Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է մի շարք ենթադրյալ հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում նաև խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ: Մեղադրանքում գումարի չափ չի նշվում:
Tert.am-ի տեղեկություններով՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է 1 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ, մեղադրանքը առնչվում է 1 մլն դոլարին: Հատուկ քննչական ծառայությունից Tert.am-ի հետ զրույցում տեղեկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չտվեցին:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ, որը դատարանը մերժեց: Դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի այդ որոշումը:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելն օգտագործելով պաշտոնեական դիրքն օգտագործելով, նա մեղադրվում է նաև ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01