Երևան համայնքում տեղական վճարների դրույքաչափերը 2019 թվականին որոշ ծառայությունների մասով ավելացել են: Ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանն ասաց, որ նախագծով փոփոխության են ենթարկել կենցաղային աղբի համար աղբահանության վճարի չափը մեկ խորանարդ մետրի համար 2500 դրամից դարձնել 3000 դրամ: «Երևանի ենթակայության երաժշտական, կերպարվեստի և արվեստի դպրոցներում արտադպրոցական դաստիարակության հաստատություներում ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողների համար մեկ երեխայի հաշվարկով փոփոխության են ենթարկել գործիքային բաժիններում ուսուցումը 17 հազար 500 դրամի փոխարեն սահմանվել է 20 հազար 300 դրամ: Երգեցողության ուսուցումը 15 հազար դրամի փոխարեն սահմանվել է 19 հազար 300 դրամ, արվեստի ուսուցումը 13 հազար դրամի փոխարեն սահմանվել է 15 հազար դրամ, կերպարվեստի ուսուցումը 9000 դրամից՝ 9300 դրամ, թատերարվեստի ուսուցումը 8000 դրամից՝ 8700 դրամ: Այս փոփոխությունները պայմանավորված են ԿԳ նախարար հրամանով, ինչը ենթադրում է դասաժամերի ավելացում»,-ասաց նա՝ հավելելով, որ ավելացել է նաև Երևան համայնքում սպասարկող անասնաբույժի ծառայության դիմաց տեղական վճարի դրույքաչափը՝ դառնալով 1500 դրամ: Արմեն Հարությունյանի խոսքով՝ փոփոխության է ենթարկվել նաև ծառայողական ավտոկայանատեղիների համար մեկ մեքենայի մասով կայանելու տեղական վճարի չափը մեկ ամսվա համար սահմանվել է 25 հազար դրամ, մեկ տարվա համար՝ 100 հազար դրամ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հավաստմամբ՝ տեղական վճարի մասով թանկացման բեռն ամբողջությամբ Երևան քաղաքը վերցրել է իր վրա:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01