Tert.am Life–ն իր ընթերցողներին ներկայացրել է «Տաշի շոու 2018»–ի լուսանկարները։ Այս տարի լայն քննարկվում էր Մերի Մակարյանի մասնակցությունը միջոցառմանը, քանի որ սա առաջին մեծ միջոցառումն էր, որտեղ հաղորդավարուհին ներկայանալու էր ամուսնությունից հետո ավելի քան մեկ տարի ձգված դադարից հետո։ Միջոցառման լուսանկարներում, սակայն, Մերին չկար։ Նրա հաղորդավարական զույգի` Մհերի հետ բեմում Ելենա Վարդանյանն էր։
Tert.am Life–ը համերգի կազմակերպիչ Euromusic Entertainment-ից պարզել է, թե ինչու Մերին ներկա չէր միջոցառմանը, երբ բոլոր գովազդներում նշվել էր նրա անունը։
Ընկերության PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը մեզ հայտնեց, որ անկանխատեսելի խնդիր էր առաջացել։ Մերին Լոս Անջելեսից պետք է մեկներ Մոսկվա, սակայն թրանսֆերի երկիր Վարշավայում դեպի Մոսկվա թռիչքի հետ խնդիր է առաջացել։
«Մենք հրավիրել էինք Մերիին և կար երկկողմանի համաձայնություն։ Սակայն Վարշավայում թռիչքի հետ խնդիր էր առաջացել, իրենք 3 օր մնացել են այնտեղ։ Մերին այդ մասին տեղյակ է պահել Euromusic Entertainment-ի տնօրեն Տարոն Պողոսյանին։ Նա էլ շատ արագ փոխարինող է գտել Մերիի համար։ Մերիի հետ կապված ոչ մի խնդիր չկար։ Շատ ջերմ հարաբերություններ ունենք, ու պատրաստվում ենք հաջորդ տարի էլ համագործակցել։ Սա մի խնդիր էր, որն իրենից չէր կախված և յուրաքանչյուրի հետ կարող էր պատահել»,– ասաց Լուսինեն։
Իր հերթին հաղորդավարուհին նշել է, որ մեծ ոգևորությամբ էր սպասում հանդիսատեսի հետ այս հանդիպմանն ու շատ էր տխրել, սակայն խնդիրը հնարավոր չէր լուծել։ Նա ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ովքեր համերգին եկել էին հատուկ իր համար. «Նման մարդիկ կային, որովհետև այդ թեմայով ստանում ենք բազմաթիվ նամակներ, զանգեր։ Ես 3 օր լուռ էի, որովհետև ինքս շատ անհարմար ու վատ վիճակում էի։ Իմ կողմից շատ պատասխանատու քայլ էր պետք է բացատրեի, թե ինչու ներկա չէի։ Ինքնաթիռը չկարողացավ ժամանակին թռչել, և ես 3 օր մնացի Վարշավայում։ Միակ պատճառը դա էր»։
20:17
19:45
19:21
19:04
15:45
15:33
15:24
15:03
14:44
14:29
14:13
13:43
13:36
13:22
13:22
13:09
13:09
12:51
12:49
12:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01