Քաղաքական-միջկուսակցական ֆորումներից մեկի ժամանակ դասախոսություն էր կարդում Գերմանիայի կանցլերի նախկին ռեֆերենտը, ով ներկայացնում էր ոչ միայն գերմանական քաղաքականության փիլիսոփայությունը, պատմությունն ու առաջնահերությունները, այլ նաև այն ընտրական մշակույթը, որի կրողն են գերմանացիները։
Պարզվում է, որ Գերմանիայում որքան կարևոր են քաղաքական ֆիգուրները, շատ ավելի կարևոր են թե որ կուսակցություններն են իրենք ներկայացնում։
Օրինակ, եթե Անգելա Մերկելին շատերը ճանաչում և համակրում են ու իսկապես միշտ իրենց քվեն տալու են նրան, դա ոչ միայն և ոչ այնքան նրանից է, որ նա պարզապես Անգելա Մերկելն է, այլ նաև այն պատճառով, որ նա Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության առաջնորդն է։
Բանախոսի մեկնաբանմամբ՝ գերմանացիներն իսկապես առաջնորդվում են այս սկզբունքով, քանի որ ըստ տարբեր սոց հարցումների ու էքզիթ փոլերի՝ Գերմանիայում կուսակցություններն ունեն ժողովրդական ճանաչելիության բարձր մակարդակ։
Հետաքրքիր դասախոսության ժամանակ իմացա նաև թե ինչպես է անցնում նախընտրական քարոզարշավը Գերմանիայում, թե ինչ քաղաքական PR արշավներ են անում թեկնածուների թիմերը և ինչպես են կարողանում գրավել շարքային գերմանացու ուշադրությունը և դիպչել նրա սրտին։
Կուսակցությունների ճանաչելիության ու դերի բարձրացման տեսանկյունից՝ 2017թ-ից Հայաստանում ստեղծվում է նոր իրավիճակ, երբ կարևոր են լինելու ոչ թե անձերը, այլ կուսակցությունները և մարդիկ իրենց ձայնը տալու են քաղաքական ուժին։
Իմ համեստ կարծիքով, սա պետության կառավարման թերևս հաջողակ տարբերակներից մեկն է, երբ կուսակցություններն են ստանձնում քաղաքական պատասխանատվություն և ոչ թե առանձին քաղաքական դեմքեր։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58