Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Արմենպրես» լրատվական գործակալության 100-ամյակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց գործակալության տնօրեն Արամ Անանյանին:
Վեհափառն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց «Արմենպրես»-ի տնօրենին ու աշխատակիցներին գործակալության կարևոր առաքելության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց լրատվամիջոցների դերակատարությունը հասարակության կյանքում արժեքների պահպանության և փոխանցման գործում՝ մասնավորապես ընդգծելով ԶԼՄ-ների կրթադաստիարակչական առաքելության անհրաժեշտությունը: Գարեգին Բ կաթողիկոսը նաև անդրադարձավ «Արմենպրես»-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև գործակցությանը:
«Տեղյակ եմ, որ նախանձախնդիր եք Սուրբ Էջմիածնի գործունեության լուսաբանման նկատմամբ՝ դրանով ձեր նպաստը բերելով Հայոց եկեղեցու գործունեության հանրայնացմանը: Մեծապես գնահատում ենք «Արմենպրես»-ի աշխատանքը: Ուրախ եմ նաև, որ լավ գործակցություն է առկա Մայր Աթոռի և ձեր միջև: Այս առիթով ցանկանում ենք շնորհավորել Ձեզ գործակալության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, որը պատվաբեր և պատասխանատու հանգրվան է: Բարձրորեն գնահատելի է գործակալության անցած պատմական այս ուղին և նրա ծանրակշիռ վաստակը հայ լրագրության մեջ»,- ասաց Վեհափառը:
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ գործակալությունն ավանդաբար Մայր եկեղեցու կողքին է:
««Արմենպրես»-ն այսօր արդեն լրահոսը թողարկում է 5 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանից նաև արդեն ֆրանսերեն: «Արմենպրես»-ն արդեն թողարկում է օրական 300 լուր: Տարվա ընթացքում պետք է որակապես բարելավենք ֆոտոծառայությունների և տեսածառայությունների աշխատանքը և 100-ամյակը դարձնենք դեպի առաջ նայելու հնարավորություն»,-ասաց Անանյանը:
«Արմենպրես»-ն այսօր ունի 25 գործընկեր, 4 միջազգային լրատվական կառույցի անդամ է, և այդ թիվն առաջիկայում ավելացնելու է:
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
14:15
14:02
13:45
13:21
13:03
12:47
12:45
12:33
12:31
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02