ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 28-ին նախագահի նստավայրում ընդունեց մանկատների, խնամքի կենտրոնների, գիշերօթիկ դպրոցների սաների:
Երեխաների համար կազմակերպվել էր տոնական շոու-ծրագիր` տարբեր խաղային համարներով: Մասնագետների օգնությամբ երեխաները տոնական խաղալիքներ էին պատրաստել, որոնցով զարդարել էին դահլիճն ու տոնածառը:
«Ձմեռ պապից ցանկանում եմ, որ մեր բոլոր երեխաներն ամբողջ տարի ուրախ լինեն, երգեն, լավ նվերներ ստանան: Ուզում եմ, որ այն տղաները, ովքեր երազում են զինվոր դառնալ, դառնան և պաշտպանեն մեր հայրենիքը, բայց պատերազմ երբեք չլինի»,-նշեց Արմեն Սարգսյանը:
Նախագահը զրուցեց փոքրիկ հյուրերի հետ, հարցրեց նրանց անունները, տարիքը, երազանքների մասին և ասաց. «Ձեզանից յուրաքանչյուրը մեծ ապագա ունի, գիտեմ, որ մի քանիսը ծնողներ չունեն, մի քանիսն ունեն, շատերը դժվար են ապրում: Երբ ես ձեր տարիքին էի, կորցրեցի հորս: Դա բարդ է, բայց վստահ եմ, որ դուք այլ երեխաներից ավելի ուժեղ եք, քանի որ փոքր տարիքից կարող եք դժվարությունները հաղթահարել: Հասկանո՞ւմ եք, որ դուք լավն եք և, լավ սովորելու, աշխատելու դեպքում, կարող եք դառնալ Հանրապետության նախագահ. գուցե ավելի լավ աշխատանք ունենաք»,-շեշտեց Սարգսյանը:
Նա երեխաներին հարցրեց, թե իրենց պատկերացմամբ նախագահից ավելի լավ աշխատանք կա՞ արդյոք: Վերջիններս պատասխանեցին, որ ոչ: «Կարծում եմ, որ ուսուցչի աշխատանքն ավելի լավ է: Ինչ-որ իմաստով նախագահն էլ է ուսուցիչ, բայց ես ուսուցիչ եմ, որը ձեզ տարվա մեջ մեկ կամ երկու անգամ է տեսնում, իսկ նրանք այնքան բախտավոր են, որ ամեն օր են հաղորդակցվում ձեզ հետ»,-շեշտեց նախագահը:
Արմեն Սարգսյանը երեխաներին հորդորեց օգնության կարիք ունենալու դեպքում գրել իրեն:
Միջոցառումն անցկացվեց «SOAR» (Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
14:15
14:02
13:45
13:21
13:03
12:47
12:45
12:33
12:31
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02