ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 5-րդ ալիքի եթերում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կալանքին, քրեական գործին, իրենց անելիքներին, երկրորդ նախագահի գրքին։ Այս մասին տեղեկացնում է Yerevan.today-ը։
Նախ, անդրադառնալով հետընտրական զարգացումներին՝ նա նշել է, որ իրական ընդդիմություն խորհրդարանում չկա, իրական վերահսկողություն իշխանության գործողությունների վրա ևս չկա։
«Ես ցավում եմ, բայց կարող եմ ասել, որ սա մեր երազանքների խորհրդարանը չէր»,- ասել է Սողոմոնյանը՝ շեշտելով, որ մասնակցության բավական ցածր ցուցանիշ է գրանցվել։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գործ ունենք կոպիտ սխալների և դրանց շուրջ արդարացումների հետ։
«Մենք կորցնում ենք շատ կարևոր դիրք ՀԱՊԿ-ում, և ասում, որ այդ դիրքն այդքան էլ կարևոր չէ։ Տնտեսությունը վատ ցուցանիշներ է ցուցաբերում, մենք փորձում ենք արդարանալ, որ դա այնքան էլ այդպես չէ։ Գաղտնալսումը նույն նպատմությունն է։ Նախագահ Քոչարյանի հանդեպ կատարվում է անձնական և քաղաքական վենդետա»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը։
Նա նաև նկատել է, որ դատարանների նկատմամբ վերահսկողություն է իրականացվում. «Եվ զանգում եք, և հրահանգում եք, և իրականացնում եք հստակ քաղաքական հետապնդում։ Հայտարարությունները դեռ առջևում են, չի կարող «սարքած գործով» բանտում նստած նախագահ լինի, որը հսկայական ավանդ ունի հայկական երկու պետությունների պատմության մեջ, և դա ուղղակի անցնի։ Չի լինելու նման բան։ Ժամանակի հարց է, և այդ ժամանակը սարերի հետևում չէ»։
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
16:26 20.06.25
16:04 20.06.25
13:03 20.06.25
15:48 19.06.25
16:32 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03