Փաստաբանների անունից ոստիկանապետին և դատախազին դիմում եմ ներկայացնելու, որ միջոցներ ձեռնարկեն և քրեաիրավական գնահատական տան կոնկրետ անձանց կողմից փաստաբանների նկատմամբ հնչեցվող սպառնալիքներին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:
«Կոնկրետ սպառնալիքներ են հնչում իմ անձին, իմ ընտանիքին, իմ գործընկերներին վերաբերող: Այսպես կոչված երիտասարդ ակտիվացած տարրերը թող չկարծեն, թե կմարսեն և կմնան անպատիժ: Իրավական դաշտում գործող փաստաբանները, իրավապաշտպանները միավորվելու միտում ունեն, և արդար դատախազների ու դատավորների հետ միասին կարող ենք կանգնել կողք կողքի»,- շեշտեց նա:
Արսեն Մկրտչյանն ասաց, որ սպառնալիքները հնչում են տարբեր տիրույթներում, թե կոնկրետ ովքեր են հնչեցնողները, նա չմանրամասնեց:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործին՝ Արսեն Մկրտչյանն ասաց, որ այժմ գործի հետ կապված ամեն ինչ արվում է կայծակնային արագությամբ, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննությունը. պատճառն այն է, որ մեղադրական կողմը, վարույթն իրականացնող մարմինն ուզում է ամեն ինչ անել, որպեսզի նրա խափանման միջոցը արագ փոխվի, քանի դեռ Մանվել Գրիգորյանը կալանավորված էր, բոլոր գործընթացները ձգձգում էին, հիմա հակառակն է:
«Մանվել Գրիգորյանի գործով իրական արդարադատության վրա ճնշում է գործադրվելու: Նկատի ունենալով այն, որ տեղեկացվել ենք, թե խափանման միջոց գրավի կիրառման հետ կապված դատախազության բողոքը քննելու է Արսեն Նիկողոսյանը, ենթադրում եմ, որ դատարանը հնարավորինս արագ քննության կառնի բողոքը, որպեսզի դատախազության համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն, և դատախազությունը կարողանա տեղեկացնի ակտիվիստներին, ովքեր որ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքում են»,- շեշտեց նա:
Արսեն Մկրտչյանն ասաց, որ օրվա ընթացքում 2 անգամ այցելում է Մանվել Գրիգորյանին, նրա առողջության հետ կապված դրական դինամիկա չկա: Պաշտպանը նաև նշեց, որ Գրիգորյանի առանձնատան մոտ ոստիկանության ուժեղացված ծառայություն չի նկատել:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01