Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից ու անհատներից:
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի գրասենյակից, նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ռուս-հայկական հարաբերություններն ունեն հարուստ պատմություն: Վստահ եմ, որ դաշնակցային կապերի, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում կառուցողական համագործակցության ու գործընկերային փոխգործակցության հետագա ամրապնդումը լիովին բխում են մեր եղբայրական ժողովուրդների շահերից:
Մաղթում եմ Ձեզ, Ձեր մտերիմներին ու հարազատներին քաջառողջություն, երջանկություն ու հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում ու բարօրություն»:
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ:
Կարևոր է, որ 2018թ.-ին մեր երկրները շարունակեցին համատեղ աշխատանքը փոխշահավետ համագործակցության ակտիվացման ուղղությամբ։ Զարգացել է առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցությունը, ընդլայնվել են կապերը տարածաշրջանային, գործարար և հասարակական կառույցների միջև: Խորացել է ինտեգրացիան Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Համոզված եմ, որ մեր ընդհանուր շահերից է բխում պահպանել ու ամրապնդել այս դրական միտումները գալիք տարում։
Հարգելի՛ Արմեն Վարդանի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և այլ պաշտոնատար անձինք:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02