Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով 2018 թվականին մարդու իրավունքների ոլորտը, նախ նշեց, որ ապրիլ-մայիսյան իրադարձություններում կային կարևոր ձեռքբերումներ ժողովրդավարական պրոցեսներում, և ոստիկանության գործողությունները այդ ժամանակ առանձնացան դրական ֆոնի վրա:
«Միևնույնն է, գլխավոր խնդիրը ես տեսնում եմ օրենքների կիրառության պրակտիկայում և չափից շատ ֆորմալիզմին նշանակություն տալու մեջ»,- ասաց նա:
Արման Թաթոյանը նկատեց, որ խնդիրներ կան անհանդուրժողականության առումով, դրա ծավալը համացանցում մեծացել է:
«Կարծում եմ՝ այսօր խնդիր է, որ չի հանդուրժվում այլակարծությունը, և համացանցում ատելության խոսքը շատ մեծ տարածում ունի, իսկ դա մարտահրավեր է խոսքի ազատությանը, մարդու իրավունքներին: Ընդհանրապես խոսքի ազատությունը շատ մեծ արժեք է, բայց ներկայում ագրեսիվ, վիրավորական գրառումները, բռնության կոչերը աճի միտում ունեն, և վիճակը համատեղ ուժերով պետք է մեղմել»,- ասաց նա:
Պաշտպանը նշեց, որ քանի որ ձևավորվում է նոր կառավարություն, նոր խորհրդարան, ապա գլխավոր խնդիրը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հստակ ծրագրերի, առաջնահերթությունների սահմանումը, ըստ այդմ էլ երկիրը պետք է զարգանա: «Ես կարծում եմ, որ մենք շատ հարցեր ունենք, որոնք լրջագույն քայլեր են պահանջում»,- եզրափակեց Արման Թաթոյանը:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01