Տղամարդկանց համար նախատեսված հայտնի GQ պարբերականը անվանել է 2018-ի 50 ամենաոճային տղամարդկանց: Նորաձևության վարկանիշը գլխավորել է ամերիկացի դերասան և երաժիշտ Դոնալդ Գլովերը: Այս մասին հաղորդվում է պարբերականի կայքում:
«Вest-dressed men of 2018» տիտղոսին այս տարի արժանացել է հայտնի ամերիկացի դերասան և կատարող Դոնալդ Գլովերը, որը հայտնի է նաև Childish Gambino բեմական անունով: Ըստ պարբերականի հենց նա է «վերածննդի նոր ալիքի մարդը», որն իր զգեստապահարանում հաջողությամբ համադրում է 1970-ականների ոճն ու արդիականությունը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի դերասան Ջեֆ Գոլդբլումը, որը հայտնի է «Յուրյան դարաշրջանի այգի», «Անկախության օրը», «Թոր» և այլ ֆիլմերից:

Առաջատարների եռյակը եզրափակում է երիտասարդ դերասան Թիմոթի Շալամեն, որը հայտնի է «Interstellar», «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմերում և «Հայրենիք» հեռուստասերիալում ունեցած դերերով:

Թոփ տասնյակում են նաև Ռիչարդ Մեդենը «Գահերի խաղը» հեռուստասերիալից, ռեփեր Թեյվիս Սքոթը՝ Քայլի Ջեների սիրելին, արքայազն Չարլզը՝ բրիտանական գահի ժառանգորդը, ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը, երգիչ Ջոն Լեջենդը, երգիչ Հարի Սթայլսը և ռեփեր Skepta-ն:
Բրիտանական The Guardian-ի վարկածով դերասան և ռեփեր Դոնալդ Գլովերը իր «This is America» հիթով ընդգրկվել է 2018-ի լավագույն սինգլերի վարկանիշային ցանկում: Նույն տարվա օգոստոսին երգիչն ընդգրկվել է MTV Video Music Awards 2018 երաժշտական մրցանակաբաշխության «Սոցիալական ուղերձով լավագույն տեսանյութ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերի հավակնորդների ցանկում:
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33