Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է լավագույն բյուջետային ուղղությունները 2019-ին ճանապարհորդելու համար: Ցանկը կազմելու համար հեղինակը զբոսաշրջային փորձագետների օգնությանն է դիմել, խնդրելով երկուական ուղղություն նշել, կարոտալի հուշերի հետ կապված վայր և վայր, ուր վերջերս են այցելել և ցանկանում են պատմել բոլորին:
Նպատակը բյուջետային ճանապարհորդության համար հարմար ուղղություններ գտնել է, որոնք չեն սնանկացնի զբոսաշրջիկներին: Պաշտոնական ցանկում ընդգրկվել է 18 երկիր, որոնց թվում՝ նաև Հայաստանը:
«Տեղակայված լինելով Կովկասյան լեռներում՝ Հայաստանը թաքնված մարգարիտ է, ուր դեռևս չի հասել զանգվածային զբոսաշրջությունը, և այն այնքան բան ունի առաջարկելու՝ հարուստ պատմություն, գինեգործարաններ, տպավորիչ բնապատկերներ, հնագույն վանական համալիրներ և զարմանահրաշ լեռներ: Մայրաքաղաք Երևանը գեղեցիկ քաղաք է՝ լայն պողոտաներով, համեղ ռեստորաններով, թանգարաններով և տեղական ձեռագործ աշխատանքներ վաճառող խանութներով: Երևանից դուրս գեղատեսիլ բնություն է: Կարող եք այցելել աշխարհի հնագույն գինեգործարանն Արենիում, ինչպես նաև աշխարհի հնագույն մայր տաճարն Էջմիածնում», - ասվում է Forbes-ի հոդվածում:
Հայաստանից բացի բյուջետային ուղղությունների ցանկում ընդգրկվել են նաև Սան Անտոնիոն (Տեխաս), մեքսիկական Պուեբլա քաղաքը, Հավայան կղզիները, Սուրբ Հեղինեի կղզին, Ֆիլիպինները, Բալկանյան թերակղզին, Ագրան, Բուդապեշտը, Արգենտինան, Մոնղոլիայի Գոբի անապատ, Հարավային Աֆրիկան, Զանզիբարը, Սերբիան, Տրանսիլվանիան (Ռումինիա):
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27