2019 թվականից բոլոր տնտեսավարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Սա սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով:
Նշենք, որ նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման և տեղադրման գործընթացն իրականացվել է փուլերով: Առաջին փուլում նոր ՀԴՄ-ները ձեռք էին բերել խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, այնուհետև միջինները: Այս տարվա հունվարի մեկը վերջնաժամկետ է համարվում, և բոլոր տնտեսվարողները պետք է ունենան այդ ՀԴՄ-ներից: Նախորդ տարեվերջին Պետական եկամուտների կոմիտեն նախազգուշացնող հայտարարություն էր տարածել: Ըստ հայտարարության՝ ՊԵԿ-ը հարկային վարչարարություն չի իրականացնի այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք կներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ:
![]()
«Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմնականում միկրոբիզնեսի ներկայացուցիչները չունեն նոր սերնդի ՀԴՄ-ներ:
«Մեր դիտարկումներով՝ միջին բիզնեսի ներկայացուցիչներն արդեն ունեն այդ ՀԴՄ-ները, միկրո բիզնեսի ներկայացուցիչները, հիմնականում առևտրականները չունեն: Իսկ 2019 թվականի հունվարի մեկից արդեն պարտադիր է նոր ՀԴՄ-ների կիրառումը: ՊԵԿ-ը հնարավորություն է տվել, որ կարող են գոնե այդ ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումը տված լինել: Այսինքն՝ պարտադիր չէ այսօր այդ ՀԴՄ-ները տեղադրած լինեն, գոնե դիմումը պետք է տված լինեն: Կարծում եմ՝ դա ՀԴՄ-ների սահմանափակ քանակի հետ է կապված: Ով դիմումը տված լինի, չի տուգանվի: Իսկ եթե ստուգում լինի և հայտնաբերվի, որ դեռևս հին ՀԴՄ-ով են աշխատում, առաջին անգամ լինելու է նախազգուշացում, տուգանքներ չեն լինի: Դա եզրակացնում ենք ՊԵԿ հայտարարության հիման վրա»,- ասաց Սամսոն Գրիգորյանը:
Նա նշեց, որ տոնական ու ոչ աշխատանքային օրերին տուգանքների ու ստուգումների մասին ահանզագեր չեն ստացվել տնտեսվարողներից: «Իսկ վաղվանից, երբ աշխատանքային կլինի, կարծում եմ, արդեն ստուգումները կսկսվեն: Ամեն դեպքում, մենք մեր կողմից իրազեկել ենք, որ գոնե տնտեսվարողները դիմումները ներկայացնեն»,- հավելեց նա:
Նշենք, որ նոր սերնդի ՀԴՄ-ները նախկինում տնտեսավարողները ձեռք են բերել 160 հազար դրամով: Համացանցում այս օրերին դժգոհություններ էին հնչում այն մասին, որ իրականում այդ ՀԴՄ-ների գինը 60-80 դոլար է, ինչո՞ւ տնտեսվարողներին հնարավորություն չեն տալիս իրենց ճանապարհներով ձեռք բերել այդ սարքերը:
Սամսոն Գրիգորյանի խոսքով՝ 160 հազար դրամը թանկ գին է այդ ՀԴՄ-ների համար: «Ամեն դեպքում, մենք ՊԵԿ հայտարարությունից հասկանում ենք, որ ՀԴՄ-ները չեն հարկվելու, այսինքն՝ ինքարժեքին շատ մոտ գնով են վաճառվելու, այսինքն՝ դեռ հստակ չէ, թե ինչ գնով են վաճառվելու»,- նշեց նա: Նրա խոսքով՝ հնարավոր է, որ նախորդ իշխանությունների օրոք սահմանված 160 հազար դրամ գինը հիմա վերանայվի, մի քիչ իջնի:
Նշենք, որ ՊԵԿ հայտարարության համաձայն՝ տնտեսվարողները կարող են հսկիչ դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ և միանվագ կամ, իրենց ցանկությամբ, 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով՝ ամսական համամասնությամբ: Նշված հարկ վճարողների հետ կնքվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների գնի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32