Coca-Cola ընկերությունը ձեռք է բերել Costa սուրճի ձեռնարկությունների ցանցը: Գործարքի արժեքը կազմել է մոտ 4.1 մլրդ դոլար:
Ինչպես նշում է Whitbread-ը, գործարքի արդյունքում Coca-Cola-ն կստանա Costa-ի գրեթե չորս հազար սրճարանները, ինչպես նաև սուրճի բովման և մատակարարման ձեռնարկությունները:
Գործարքը կնքվել է Whitbread PLC-ի կողմից՝ ԵՄ-ի և Չինաստանի կարգավորիչներից թույլտվություն ստանալուց հետո:
Costa Coffee-ի ցանցը Մեծ Բրիտանիայում հայտնվել է 1971թ.-ին և այժմ ամենախոշորն է երկրում: 1995թ.-ին Whitbread-ը այն ձեռք է բերել 19 միլիոն ֆունտ ստեռլինգով, երբ ցանցը Մեծ Բրիտանիայում ուներ ընդամենը 39 սրճարան: 2018թ.-ի ապրիլին փոքրամասնություն կազմող բաժնետեր-ակտիվիստների ճնշման ներքո Costa Coffee-ին դարձել է անկախ ընկերություն՝ առանձմամալով Whitbread-ից:
Տեղեկացվել է նաև, որ Coca-Cola-ն մտադիր է բարձրացնել իր ըմպելիքների արժեքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկրվող ալյումինի բեռների հարկերի ներմուծման պատճառով: