Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հունվարի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին (Barham Salih)։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Սալեհին է փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպան Փոլադյանը հավաստիացրել է, որ առօրյա աշխատանքային օրակարգն է լինելու երկկողմ բազմաբնույթ համագործակցության խորացումն ու զարգացումը` խոստանալով ջանք չխնայել հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և խորացման համար: Դեսպան Փոլադյանը նշել է, որ ներկայում Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը հասնում է մոտ 120 մլն ԱՄՆ դոլարի, իսկ 2018թ-ին Հայաստան է այցելել մոտ 5000 իրաքցի զբոսաշրջիկ և որ այդ քանակը կարող է աճել։ Ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթելով կարևոր և պատասխանատու առաքելության մեջ, նախագահ Բարհամ Սալեհն անդրադարձել է նաև հայ համայնքի մեծ դերակատարությանը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով, որ իրաքահայ համայնքը պատմական արմատներ ունի այս երկրում և Իրաքի մշակութային ժառանգության ստեղծողներից մեկն է հանդիսանում։ Նա նաև կոչ է արել Հայաստանին մասնակցել Իրաքի վերականգնման աշխատանքներին։ Հավատարմագրերի հանձնումից հետո Իրաքում ՀՀ դեսպանությունում հավատարմագրերի հանձնման առիթով տեղի է ունեցել ընդունելություն։ Դեսպան Փոլադյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար, մատնանշել միմյանց հետ փոխգործակցելու կարևորությունը և ընդգծել իրենց աջակցության անհրաժեշտությունը` դեսպանության ծրագրերի կյանքի կոչման գործում։
14:15
14:02
13:45
13:21
13:03
12:47
12:45
12:33
12:31
12:21
12:16
11:56
11:45
11:23
11:06
10:48
10:35
10:22
10:05
09:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02