ՊԵԿ-ը ներմուծել է նոր գործիք, որը ավտոմեքենա ներկրողներին հնարավորություն է տալիս առցանց համակարգով պարզել մաքսազերծման կողմնորոշիչ գինը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Ըստ նրա՝ մաքսային ձևակերպումները կատարվելու են հաշիվ ապրանքագրերի հիման վրա, պարզապես հաշվիչն օգնելու է քաղաքացիներին կողմնորոշման հարցում: «Որոշակի փոփոխությունների է ենթարկվել մեր մոտեցումը: Մենք մեր կայքէջում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է հաշվիչ:
Դրա միջոցով ցանկացած անձ կարող է իր կողմից ներմուծվելիք մեքենայի տեղեկատվությունը մուտքագրելով ստանալ կողմնորոշիչ գին: Մենք ակնկալում ենք, որ այն «ինվոյսները», որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին համահունչ լինեն կամ հավասար: Եթե բերելու են կասկածելի «ինվոյսներով» մեքենաներ, պետք է հաշվիչով գան ու մաքսազերծումն իրականացնեն: Եթե կողմնորոշիչ գնից շեղում կա, մենք «ինվոյսը» վերցնում ենք ու ուսումնասիրում»,- ասաց Դավիթ Անանյանը:
Նա ասաց, որ շեղումներ մինչ այժմ չեն եղել, կողմնորոշիչ գները մուտքագրված են շուկայանից ցածր, բայց դրանք մի քանի ամիսը մեկ փոփոխվելու են, որպեսզի ապահովվի տեղեկատվության համադրումը. «Մենք սա արել ենք, որ մարդիկ զերծ մնան «ինվոյսներ» կեղծելուց: Կան կազմակերպություններ, որոնցով զբաղվում ենք, որոնք օգնում են քաղաքացիներին կեղծել «ինվոյսները»»,- նշեց ՊԵԿ նախագահը: Նա հավելեց, որ կեղծիքները պարզելու են տարբեր գործիքներով, այդ թվում՝ տարբեր պետություններ հարցումներ կատարելու միջոցով:
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ վթարված մեքենայի արժեքն այսուհետ որոշելու է փորձագետը, ով տալու է եզրակացություն, ինչի հիման վրա էլ որոշվելու է գինը: «Նախկինում արել են այսպես՝ 1-ից 30 տոկոս իջել են: Կարծում ենք, որ փորձագետի ներգրավվումը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»,- նշեց նա:
Դավիթ Անանյանն ասաց, որ մինչև 2020թ. մեքենաների ներմուծման ծավալները կպահպանվեն, իսկ դրանից հետո կնվազեն, որովհետև ուժի մեջ կմտնեն մեքենայի ներմուծման ԵԱՏՄ կանոնները:
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02