Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անդամ պետությունները, Գլխավոր ասամբլեայի ժամանակ, այսօր միաձայն ընդունել են բանաձև հաստատելով Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ)՝ ՄԱԿ‐ի հարակից կազմակերպություն դառնալու համաձայնագիրը: Համաձայնագիրն ընդգծում է ՄՄԿ‐ի և ՄԱԿ‐ի միջև ավելի սերտ հարաբերությունները՝ ամրապնդելու համագործակցությունը և ընդլայնելու իրենց կարողությունը՝ ի շահ միգրանտների և անդամ պետությունների, իրենց մանդատներն իրականացնելու համար: Համաձայնագրի միջոցով ՄԱԿ‐ը ճանաչում է ՄՄԿ-ի պարտադիր դերակատարումը մարդկային տեղաշարժի ոլորտում: Սա ներառում է միգրանտների և տեղահանվածների պաշտպանությունը տուժած համայնքներում, փախստականների վերաբնակեցումն ու կամավոր վերադարձը, ինչպես նաև միգրացիայի ներառումը պետությունների զարգացման ծրագրերում: Սա ճանապարհ է հարթում համաձայնագրի համար, որը պետք է ստորագրվի ՄԱԿ‐ի գլխավոր քարտուղար Պան‐Կի Մունի և ՄՄԿ գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 19‐ին ՄԱԿ‐ի Փախստականների և միգրանտների գագաթաժողովի ժամանակ: Գագաթնաժողովը կհամախմբի ՄԱԿ‐ի անդամ պետություններին՝ փախստականների և միգրանտների մեծածավալ տեղաշարժերին ավելի մարդասեր և համակարգված մոտեցում ցուցաբերելու համար: Գագաթնաժողովը տեղի է ունենալու այնպիսի ժամանակահատվածում, երբ գլոբալ պատկերացումները միգրանտների վերաբերյալ առավել բացասական են դարձել և գնալով շատանում է տեղեկացված այլատյացությունը: Այն կկենտրոնացնի աշխարհի ուշադրությունը համաշխարհային միգրացիայի մարտահրավերի վրա որպես իրողության, որը պետք է կառավարել, այլ ոչ թե որպես խնդրի, որը պետք է լուծել»: «Այս Համաձայնագիրը հաստատելու մասին Գլխավոր ասամբլեայի որոշումը ցույց է տալիս ՄՄԿ‐ի և ՄԱԿ‐ի միջև հարաբերությունների աճող ուժը», ‐ ասաց գլխավոր տնօրեն Սվինգը: «ՄՄԿ‐ն սերտորեն աշխատել է ՄԱԿ‐ի հետ մեր հիմնադրման օրվանից ինչպես գործառնական, այնպես էլ՝ քաղաքականության մակարդակներում: ՄՄԿ Անդամ պետությունները ՄՄԿ‐ին ընդունում են որպես միգրացիայի ոլորտի համաշխարհային առաջատար գործակալություն: Եվ հիմա, դառնալով ՄԱԿ‐ի ընտանիքի մի մասը, ՄՄԿ-ն կստանա կենսականորեն կարևոր ձայն՝ ՄԱԿ‐ի սեղանի շուրջ պաշտպանելու միգրանտներին և նրանց իրավունքները ամբողջ աշխարհում»: «Մենք ապրում ենք անկայուն և ողբերգություններով լի ժամանակում: Սույն համաձայնագիրը ցույց է տալիս, որ Անդամ պետությունները կողմնակից են ավելի մարդկային ու կանոնավոր միգրացիայի ի շահ բոլորի, որտեղ մենք թվերի ետևում տեսնում ենք մարդկային էակներ: Սա պատմական օր է, ոչ միայն ՄՄԿ‐ի և ՄԱԿ‐ի համար, այլև՝ ողջ աշխարհի միգրանտների և նրանց ընտանիքների համար: Ես անհամբեր սպասում եմ սեպտեմբերի 19‐ին, երբ գլխավոր քարտուղար Պան‐Կի Մունը և ես պիտի ստորագրենք այս համաձայնագիրը»: ՄՄԿ‐ն, որն աջակցել է մոտ 20 միլիոն միգրանտների 2015 թվականի ընթացքում, միջկառավարական կազմակերպություն է՝ ավելի քան 9,500 աշխատակիցներով և 450 գրասենյակներով ամբողջ աշխարհում: Հիմնադրված լինելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայից փախստականներին վերաբնակեցնելու նպատակով, ՄՄԿ-ն այս տարվա դեկտեմբերին նշում է իր 65 ամյակը:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22