Հայաստանում ՀԴՄ սարքերը վաճառվում են ինքնարժեքից 2000 դրամ թանկ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Սոցիալական կայքերում գրում են, որ նույն հսկիչ դրամարկղային մեքենան` օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններում արժի 50-ից 60 դոլար: Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք և համադրությունն անենք համադրելի երևույթների միջև: Նոր սերնդի ՀԴՄ-ն սա է՝ մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ տեխնիկական պահանջներ են սահմանվել: Ցանկացած մեքենա, որը տեխնիկական պահանջներին բավարարում է, կարող է բերվել, միանալ համակարգին ու գործարկվել: Չկա պահանջ, որ պետք է ձեռքբերել միայն ՊՕԱԿ-ի ՀԴՄ-ները»,- ասաց նա:
Ըստ Անանյանի՝ ՀԴՄ ինքնարժեքը 158.000 դրամ է, վաճառքի գինը՝ 160.000 դրամ է: Բացի այդ, ՊԵԿ նախագահի խոսքով, տրված է հնարավորություն մինչև 2 տարի տարաժամկետ վճարման գրաֆիկով վճարել սարքի դիմաց:
«Ցանկացած ՀԴՄ, որը կունենա օրենքով սահմանված տեղեկատվությունը պարունակող կտրոնների տրամադրման ֆունկցիա, էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն, իդենտիֆիկացիոն քարտերը կարդալու հնարավորություն, կարող են բերվել ու գործարկվել»,- նշեց ՊԵԿ նախագահը:
Խոսելով հարկային մուտքների մասին` նա ասաց, որ համեմատելով 2017թ.-ը 2018թ.-ի հետ, 15 տոկոսով գերակատարվել է հոսքային պլանը «մուտքերի հաշվին»:
«Բիզնեսին ավելի շատ գումար է վերադարձվել, կանխավճարների ավելի շատ վերադարձ է եղել: 111 միլիարդով նվազեցրել ենք»,- հավելեց նա:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15