Շատ դեպքերում 10-20 տոննա տարողությամբ բեռնատարները եկել են ու հայ-վրացական սահմանի նեյտրալ գոտում դատարկել են բեռը, մարդիկ էլ 50-ական կգ-ներով բերել են Հայաստան: Այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով թուրքական լոլիկի ներկրման թեմային:
Նա նշեց, թե չի կարող ասել՝ ինչ ծավալի ներկրման մասին է խոսքը, որովհետև ֆիզիկական անձինք կարող են ներկրել մինչև 50 կգ ապրանք, որը մաքսային ձևակերպում չի ստանում:
«Մենք չենք կարողացել հսկողական գործառույթ սահմանել, որովհետև նույնիսկ մեր ծառայություն կատարողների առօրյա աշխատանքային գործունեությունը վտանգի տակ է դրվել: Հունվարի 1-ից, ելնելով ԵԱՏՄ փոփոխություններից, առավել չափ է սահմանվել 25 կգ-ը կամ 500 եվրոյին համարժեք ապրանքը, մենք մի քանի նոր որոշումներ ենք կայացնելու, շատ կոշտ պայքար ենք մղելու: Մենք ուզում էինք, որ մեր ազգաբնակչությունն իր կենցաղային կարիքները հոգալու համար ավելի շատ բեռ կարողանա բերել»,- շեշտեց ՊԵԿ նախագահը:
Նա հույս հայտնեց, որ Հարկային նոր օրենսգիրքը ուժի մեջ կմտնի «շուտ»: Դավիթ Անանյանը նշեց, որ լոլիկի մուտքը Հայաստան խաթարում է տեղական արտադրողի գործունեությունը:
Պետական եկամուտների կոմիտեն հանդիպել է ռեստորանային բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ և լսել նրանց մտահոգությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ այդ մտահոգությունները ներկայացրել է վարչապետին:
«Պարոն վարչապետի կարգադրությամբ լինելու է հանդիպում հենց վարչապետի հետ: Այդ քննարկման ժամանակ, կարծում եմ, որ մենք որևէ համաձայնության կգանք»,- ասաց նա՝ նշելով, որ ոլորտում կան բարեխիղճ և «ոչ այնքան բարեխիղճ» հարկ վճարողներ:
«Բարեխիղճ հարկ վճարողների մոտ ստվեր չկա կամ կառավարելի է: Այն ժամանակ հարկային պարտավորությունը զրոյից մի փոքր տարբերվող էր, հիմա գործում է 6.3 տոկոս, բեռի տոկոսադրույքը 4.5 տոկոս էր: Այն ժամանակ մեզ վստահեցնում էին, որ 4.5 տոկոս հարկ վճարելու պարագայում գները կթողնեն նույնը: Քննարկման ժամանակ կառավարությունն ու բիզնեսը կորոշեն՝ հարկային այն ո՞ր բեռն է, որ ռիսկեր չի պարունակի»,- նշեց ՊԵԿ նախագահը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32