Ազգային ժողովում արդեն մոտ 3 ժամ ընթանում է Իմ քայլը խմբակցության նիստը: Նիստը, որքան էլ որ տարօրինակ է, ընթանում է Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում: Քննարկմանը ներկա է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս պահին ընդմիջում է, որից հետո քննարկումը շարունակվելու է: Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընթանում է խմբակցության քննարկում, հարց ու պատասխան, քննարկվում են օրակարգային հարցեր, իսկ ընդմիջումից հետո տեղի կունենա նաև վիճակահանություն, թե որ աշխատասենյակը բաժին կհասնի որ պատգամավորին: ԱԺ ապագա փոխխոսնակի խոսքերով, խմբակցության նիստում քննարկվում են տեխնիկական հարցեր՝ կապված գալիք աշխատանքների տրամաբանության հետ: Վարչապետը լսել է խմբակցությանը, կարծիքների փոխանակում է տեղի ունեցել, և 5 րոպե հետո նիստը կշարունակվի: Ինչ վերաբերում է հարցին, թե եղել է արդյո՞ք քննարկում՝ կապված ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի մասով, Սիմոնյանը նշեց, որ քննարկում եղել է, սակայն չկա որոշում, որը կարող է հայտնել, եղել է մտքերի փոխանակում: Սիմոնյանը պատասխանեց նաև հարցին, թե ինչու է նիստի համար ընտրվել ԱԺ լիագումար նիստերի դահլիճը՝ նշելով, որ նմանատիպ այլ դահլիճ՝ նման մեծ չափերի, չեն գտել, դրա համար խնդրել են ԱԺ ղեկավարությանը տրամադրել այդ դահլիճը: Ինչ վերաբերում է սուպերվարչապետության համակարգին, մասնավորապես նրան, թե լինելու են արդյոք փոփոխություններ այդ մասով՝ հաշվի առնելով այն, որ ժամանակին Փաշինյանը քննադատել է այն, Սիմոնյանը նշեց, որ այդ մասով փոփոխություններ լինելու են, սակայն աստիճանաբար, ամեն ինչ միանգամից չի լինելու՝ հավելելով, թե պետք չէ սուպերվարչապետական համակարգը կապել միայն ուժային կառույցների՝ վարչապետին ենթական լինելու հետ:
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
11:13
11:04
10:45
10:36
10:26
10:09
09:55
09:46
09:34
09:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27