Այսօր առավոտյան Ֆրանսիայի արևմուտքում՝ Սենտ Էտիեն դը Ռուվրե քաղաքում, տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվութունն, ինչպես և սպասվում էր, ստանձնեց «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը. հայտարարության տեքստը տարածել է իսլամականներին պատկանող Ալ-Ամակ տեղեկատվական ռեսուրսը:
Քաղաքի կաթոլիկ եկեղեցու դեմ դեռևս անձը չբացահայտված 2 ահաբեկիչների կողմից իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 86-ամյա հոգևորականն, իսկ եկեղեցում գտնված մյուս պատանդներն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վերոնշյալի համատեքստում, թերևս ամենաուշագրավն ԻՊ-ի կողմից տեղի ունեցած ահաբեկչության փաստի անմիջապես ստանձնելու իրողությունն է:
Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում: Թերևս, որևէ կասկած չկա, որ ԻՊ-ն, ինչպես այս, այնպես էլ օրեր առաջ Նիսում, Գերմանիայի մի շարք բնակավայրերում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կազմակերպման բուն գործընթացի հետ որևէ ուղղակի առնչություն չունի, պարզապես դրանք իրականացնողները տարբեր չափով կրել են ծայրահեղական կառույցի ազդեցությունը: Մինչդեռ անգամ այս պարագայում և՛ ֆրանսիական, և՛ գերմանական իշխանությունները որևէ կերպ չեն շտապում տեղի ունեցած գործողությունները որակել ահաբեկչական:
Բանն այն է, որ իր գործելաոճով ակամա հետադիմական բնույթ ունեցող ահաբեկչական խմբավորումն իր գործունեության շրջանակներում լայնորեն կիրառում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած բոլոր հնարավորությունները՝ սեփական քարոզչությունն իրականացնելու նպատակով: Կառույցն ունի տարբեր օտար լեզուների տիրապետող հատուկ մասնագետների մի ստվար խումբ, որն զբաղվում է միջազգային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկմամբ, և որևէ բռնարարքի իրականացումից հետո ԻՊ-ի ցանկացած խորհրդանշանի, անգամ կառույցի անվան հիշատակման փաստի «հայթայթման» պարագայում կառույցը սեփական լրատվական ռեսուրսների միջոցով շտապում է ստանձնել գործողությունների պատասխանատվությունը:
Հ.Գ. Ասում են՝ Սենտ Էտիեն դը Ռուվրե քաղաքում իրականցված հարձակման ընթացքում ահաբեկիչներն արտաբերել են «ԴԱԻՇ» բառը, որն ԻՊ-ի արաբերեն անվանման հապավումն է՝ «Իրաքի և Շամի Իսլամական պետություն»:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58